Գրադարանում. Դիանա Ղազարյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հետքը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է նոր սերնդի ՀԴՄ սարքերի հետ կապված գործընթացը, դիմել է ՊԵԿ-ին տեղեկություն ստանալու համար, սակայն ապարդյուն:

Հետքի լրագրող Դիանա Ղազարյանն ասում է, որ այս թղթաբանական քաշքշուկը տեղ թողեց կասկածելու, որ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ: Լրագրողները դիմեցին վարչապետին, հետո վարչապետի մակագրած նամակը նորից հասավ ՊԵԿ-ին, և ՊԵԿ-ը նորից հրաժարվեց տրամադրել տեղեկություն՝ հղում անելով պետական ու ծառայողական գաղտնիքին:

Լրատվամիջոցը սպառել էր հանրային նշանակության տեղեկություն ստանալու բոլոր այլ աղբյուրները և դիմեց դատարան:

Իսկ արդեն հաջորդ օրը ՊԵԿ-ը փոխեց իր դիրքորոշումը:

«Սա նաև լավ նախադեպ է այլ լրատվամիջոցների համար: Պետական մարմինները կամայական կերպով չեն կարող փակել տեղեկատվությունը, որը հենց իրենք պետք է հրապարակեն», – ասում է Դիանան:

Նա նաև նկատել է, որ տարեսկզբից նվազել են պետական գնումների պայմանագրերի հրապարակումները, ինչը մտահոգվելու առիթ է :

Դարակում

Հայտարարվեցին Պուլիտցերյան մրցանակի 2019թ․ հաղթողների անունները։ Ամերիկյան ամենահեղինակավոր լրագրողական այս պարգևը ստացան գրեթե բոլոր հայտնի խմբագրությունների՝ Նյու Յորք Թայմսի, Վաշինգթոն Փոսթի, Ուոլ Սթրիթ Ջորնալի, Լոս Անջելես Թայմսի, Ռոյթերզի ու Ասոշիեյթեդ Փրեսի լրագրողները։

Հետաքննական լրագրություն, բացատրական լրագրություն, զարգացող լուրեր, տեղական լուրեր և այլն։ Ամեն մի անվանակարգում աշխատանքները ներշնչման ու գաղափարների աղբյուր կարող են լինել լրագրողների համար։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *