Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ երբեմն բուն տեղեկատվությունը լսել հնարավոր չէ, քանի որ տեղեկատվական աղմուկ է և շատ դեպքերում գիտակցված:
«Օրինակ, մարտի մեկի դատավարության հետ կապված տարածվեց տեղեկատվություն, որ որոշակի նիստեր կարող են փակ լինել: Սա հանրային ընկալման մեջ կասկածներ առաջացրեց այդ դատական պրոցեսի հետ կապված»,- ասում է Սաքունցը:
Նրա խոսքով, նման տեղեկությունները հիմա շատ արագ դառնում են պատկերացում, և այդ երևույթի մասին աղճատված տեղեկատվական պատկեր է ստացվում. «Առանձին-առանձին կարող են ճիշտ լինել, սակայն ամբողջության մեջ ճիշտ չեն»:
«Ավանդաբար մենք դա անվանել ենք ոչ օբյեկտիվ, կիսաճշմարտություն: Իմ մոտ ակամա Ֆրանկենշտեյնն առաջ եկավ, մարմնի ամեն մի մասը մի մարդանման երևույթ էր, բայց պրոբլեմատիկ էր ընկալման համար: Առանձին իրական մասերից, բայց արհեստական ստեղծված մարմինն անգամ առանձին մասերը չի ներկայացնում ճշմարիտ»,- ասում է նա:
Որպեսզի հասկանաս փոքրիկ ճշմարտությունները, ըստ Սաքունցի, պետք է ֆրանգմենտացնես առանձին մասերը:
Նա տպավորություն ունի, որ գիտակցված են տեղեկատվական Ֆրանկենշտեյններ ստեղծում, որպեսզի մարդուն ապակողմնորոշեն իրականության նկատմամբ. «Սա լուրջ մարտահրավեր է, քանի որ հավակնում է իրականության վերաբերյալ քո պատկերացումները խեղաթյուրել, սա և՛ հոգենաբանական, և՛ իմացական, և՛ հարաբերությունների տեսանկյունից բավականին վտանգավոր երևույթ եմ համարում»:
Սաքունցը կարևորում է տեղեկատվություն կրողների պատասխանատվությունը, նրանք պետք է ոչ թե հերքեն, այլ ամբողջական պատկերը տան հասարակությանը:
Դարակում
Սոցիալական մեդիայի դերի աճին զուգահեռ տեղեկությունների ստուգման թեման հատուկ նշանակություն է ստացել խմբագրությունների համար։ Համալսարաններում այս թեմայի դասավանդումը ավելի ու ավելի ակտուալ է դառնում։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Տեղեկությունների ստուգման բուհական դասընթացի մեթոդական ուղեցույց է հրատարակել։ Այստեղ ներառված 8 դասերը կօգնեն դասախոսներին նորությունների ստուգման թեման ավելի համակարգված դասավանդել ապագա ու գործող լրագրողներին։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: