Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
gradaranum_hrachya-hakobyan

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը քննարկման է դրել գովազդի մասին օրենքի նախագիծը, որով սահմանափակվելու է լրատվամիջոցներով բուքմեյքերական ընկերությունների գովազդը:

Հրաչյա Հակոբյանը անհիմն է համարում այն պնդումները, որ օրենքը կարող է ազդել լրատվամիջոցների անկախության վրա:

Նա չի հասկանում, թե ինչպես կարելի է «մամուլի ազատությունը կապել խաղամոլության գովազդի հետ»:

Հայտնի է, որ բուքմեյքերական ընկերությունները օնլայն գովազդի առաջատարներից են, և նրանց գումարներով են նաև ապրում լրատվամիջոցները:

Հրաչյա Հակոբյանն ասում է, որ անգամ իր քրոջ՝ Աննա Հակոբյանի «Հայկական ժամանակ» թերթը պատրաստ է քննարկել գովազդատուներին փոխելու միտքը:

«Կարծես լրատվական դաշտը կախված է տոտալիզատորներից, և եթե նրանց գործունեությունը արգելվի, ուրեմն մենք լրատվական դաշտ չենք ունենա»,- ասում է նա:

Նա խոստովանում է, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունը ծագել է ոչ թե գովազդային վճարների թվերից, այլ «խաղամոլության ու ղումարբազության քարոզի» դեմն առնելուց:

«Սա երկարաժամկետ էֆեկտ է ունենալու»,- վստահեցնում է նա: Եվ որպես նպատակ նշում գայթակղության նվազումը, որպեսզի «անհետանա նաև այդ արատավոր երևույթը»:

Դարակում

Լրագրողները հաճախ են գործ ունենում pdf ձևաչափի փաստաթղթերի հետ։ Դրանք հատկապես անհարմար են, երբ պետք է խմբագրել, պատճենել կամ արտահանել pdf-ի տեքստն ու աղյուսակները։ CleverPDF-ի օգնությամբ կարելի է pdf-ից ստանալ ավելի հարմար ձևաչափ ու հանգիստ  աշխատել։

Գեղամ Վարդանյան