Գրադարանում. Լևոն Բարսեղյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որը բաղկացած է հինգ հոգուց, շուտով նոր անդամ կունենա, քանի որ ներկայիս խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է մարտի 1-ին:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը խորհրդի նոր անդամի ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում է։ 

Նախկինում Հանրային խորհրդի անդամներին նշանակում էր ՀՀ նախագահը, հիմա կարգը փոխվել է, և եթե առաջանում է թափուր տեղ, այն լրացվում է մրցույթի արդյունքում:

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Հանրայինը հիմա խորը բարեփոխումների կարիք ունի, քանի որ երկար տարիներ, լինելով իշխանամետ, չի կարողացել ապահովել կատարյալ բազմակարծություն:

«Չպիտի լինեն տաբու ու տոտեմային թեմաներ, այսինքն, արգելված թեմաներ ու պաշտամունքային գովք: Եվ պետք է իսպառ վերացվեն մանիպուլյացիաները»,- ասում է նա:

Հանրայինի լրատվական բաժնում տեղի ունեցող ցնցումները (աշխատանքից ազատման դեպքերը) նա համարում է բնական, եթե պահպանվում են աշխատանքային իրավունքները կամ դրանց շուրջ ծագած վեճերը հասնում են դատարան:

Միակ բանը, որը նա չի ընդունում, ինքնագրաքննությունն է:

«Հանրահայտ է, որ Հանրայինը քաղաքական կապալառու էր և պատվերներ էր կատարում; Եվ կարևոր է, որ հիմա տեղի ունեցող փոփոխությունները չլինեն քաղաքական թելադրանքով ու ճնշումներով: Սա կբերի Հանրայինի խայտառակ վիճակի վերափոխմանը մեկ այլ խայտառակ իրավիճակի»,- վստահ է Լևոն Բարսեղյանը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *