«Կար ժամանակ, երբ ընտրությունները ֆարսի պես մի բան էին: Մեզ թվում էր, որ ընտրելով՝ կատարում ենք մեր քաղաքացիական պարտքը, բայց պարզվում էր, որ որոշ անձինք մեր պարտքն արդեն մեր փոխարեն կատարել են»,- ասում է ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը:
Նրա կարծիքով՝ այս արտահերթ խորհրդարանական ընտրություններում չկար լարվածություն, սպառնալիքներ ու թեժ կետեր:
Բարեբախտաբար, պետք չէին նաև լրագրող-ակտիվիստները, որոնք դրոշակները ձեռքին պայքարում էին ընտրախախտումների դեմ:
«Նախորդ տարիներին թվում էր, որ ամեն օր գնում ենք ռազմաճակատ, որտեղ ոչ ոք չի պաշտպանի մեր շահերը և չի ընկալի, որ օրենք է խախտում: Իսկ հիմա լրագրողների հանդեպ վերաբերմունքն է փոխվել, հասարակությունը հասկանում է, որ լրագրությունը ուժ է: Եվ որոշ դեպքերում այդ ուժն իրոք ֆանտաստիկ գործ է անում»,- ասում է Գևորգը:
Գեղամ Վարդանյան