ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մեդիայի ուշադրության կենտրոնում է: Նրա հիմնադրած ընկերությունը կասկածվում է կոռուպցիոն շղթայում տեղ ունենալու համար:
Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանի կարծիքով՝ «Հետքի» հետաքննության մեջ փաստերը ներկայացվել են ընտրողաբար, ինչի արդյունքում ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ կա մութ պատմություն:
«Թեման ծաղկեցվեց ու շահարկեց մեդիայում»,- ասում է նա:
Վահան Հունանյանի կարծիքով՝ հարկավոր է տարբերակել իրոք պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանքն ու այն «այլասերումները», որոնք տեղի են ունենում լրատվական դաշտում:
Օրինակ, անհասկանալի հավաստի աղբյուրներին հղում անելու բանաձևը: «Հաճախ այդ աղբյուրը մեկն է ու նաև երևակայական»,- ասում է Վահան Հունանյանը:
Նա հաստատեց այն միտքը, որ Տիգրան Ավինյանը դատական հայց է ներկայացնելու մեկ այլ կայքի՝ politik.am-ի դեմ, որի հրապարակել է «սկանդալային նյութ և զրպարտանք»՝ աշխատավայրում մարիխուանա ծխելու մասին:
Նոր կառավարության զգայուն արձագանքը թույլ է տալիս խոսել նաև այն մասին, որ նոր կառավարությունը փորձում է թափանցիկ լինել, որքան կարող է:
«Փորձում ենք անել այնպես, որ լրագրողական դաշտի ու կառավարության մամուլի ծառայության աշխատանքը հնարավորինս սահուն ընթանա»,- հուսադրում է Վահան Հունանյանը:
Դարակում
Լրագրողների ու լրատվամիջոցների դեմ բողոքները դատարան չհասցնելու տարբերակներից մեկը ԶԼՄ էթիկայի դիտորդ մարմնին դիմելն է։ Այն գործում է լրագրողական էթիկայի միասնական կանոնագրքի հիման վրա։
Դիտորդ մարմինը քննում է լրատվամիջոցների դեմ բողոքների համապատասխանությունը կանոնագրի պահանջներին, կարող է տալ փորձագիտական կարծիքներ, ընդունում է լրագրողական ուղեցույցներ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: