Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
elena-gabrielyan

150 երկներում հեռարձակվող Ֆրանսիայի միջազգային ռադիոն (RFI) Ֆրանկոֆոնիայի օրերին հայերեն լեզվով ծրագիր է պատրաստում և հեռարձակում:

Ռադիոյի լրագրող Ելենա Գարբրիելյանն ասում է, որ այդ նախագծի իրականցումը հեշտ չէր. «Հավեմատած սովետական տարիների հետ ռուսերեն լեզուն Հայաստանում կորցնում է իր տեղը, դա բնական պրոցես է և առաջանում է մրցակցություն նաև լրատվամիջոցների դաշտում»:

Նա վստահ է, որ ուշադրությունը Հայաստանի հանդեպ աշխարհում աճել է հեղափոխության շնորհիվ. «Հայաստանը դադարել է լինել օբյեկտ, որի վրա ազդում են իրադարձություննները: Հայաստանը դարձել է սուբյեկտ, որը նաև ունի իր ազդեցությունն աշխարհի վրա»:

Ելենան համեմատում է Հայաստանը բանկի հետ, որտեղ ներդրված կապիտալը պիտի աշխատի նաև Հայաստանի օգտին:

Դարակում

Լեզուների իմացությունը միշտ օգնել է լրագրողներին։ Հեռախոսների հավելվածները կատարելագործում են օտար լեզուների մատուցման ձևը և խնայում են նոր լեզու սովորելու ժամանակը։ Memrise-ը այդպիսի ծրագրերից է։ Պետք է ներբեռնել հավելվածը, ընտրել լեզուն ու ժամանակ գտնել այն օգտագործելու համար։ Հասանելի է ios և android օպերացիոն համակարգերով հեռախոսների համար։