Գրադարանում. Գեմաֆին Գասպարյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Բուն TV-ի համահիմնադիր Գեմաֆին Գասպարյանը այսօրվա լրատվական դաշտը համարում է ավելի էմոցիոնալ է, քան մինչ հեղափոխությունն էր:

«Նոր իշխանությունները շատ զգայուն են հանրային կարծիքի հանդեպ, քանի որ նրանց վրա ուղիղ ազդեցություն ունի ժողովրդի կարծիքը: Հետևաբար հիմա մեդիան լուրջ լծակներ ունի»,- ասում է նա:

Հիմա այլևս բնական չեն ընկալվում շանտաժի լեզուն, պրովոկացիան, անձնական վիրավորանքները, որոնցով լի էր լրահոսը: Դրա վկայությունն են ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների հեռուախոսազրույցի գաղտնալսման հրապարակմանը հաջորդած քայլերը: Տեսանք, թե որքան արագ են արձագանքում նոր իշխանությունները և որքան ժամանակավրեպ են հակառակ կողմի հաղորդակցության գործիքները:

Գեմաֆին Գասպարյանը շատ կարևոր է համարում, որ լրատվամիջոցները ցույց տան իրենց ֆինանսական աղբյուրները, քանի որ դա լսարանի համար կհստակեցնի նրանց դիրքորոշումը:

Դարակում

Փաստերի ստուգումը միայն սուտն ու ճիշտը տարբերակելը չէ: Հաճախ դրանց արանքում շատ շերտեր կան: Բուն TV-ի ստեղծած detector.am կայքը փորձում է հանրային կարևոր թեմաներում առանձնացնել պոպուլիստական կամ քարոզչական բաղադրրիչները:

Դետեկտոր-ը օգտագործում է միայն բաց աղբյուրների տվյալները (թվերը, ճառերը, տեքստերը), որոնք ենթարկում են մանիպուլյացիաների կամ իմաստների լղոզմանը:

Կայքում կան վերլուծություններ, որոնք կօգնեն Հայասատանի մեդիա սպառողներին կազմաքանդել պրոպագանդան:

 
Գեղամ Վարդանյան
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *