«Վրաստանի հակամարտության գոտիներում միշտ հետաքրքրիր իրադարձություններ են լինում, բայց վրացական մեդիայի ուշադրությունը սրվում է միայն այն պահին, երբ դեպքերը տեղի են ունենում սահմանի մոտ»,- ասում է Շիդա Քարթլիում Ազատություն ռադիոկայանի թղթակից Գոգա Ապցիաուրին։ Վրացիների ու օսեթների միջև հակամարտությունը տարիներ շարունակ նրա գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է։
Լրագրողի ետ հարցազրույցը ձայնագրվել է հակամարտության գոտում գտնվող տարածքում։ Զրույցը սկսվեց ընդհանուր հարցից այն մասին, թե ինչպես է վրացական մեդիան լուսաբանում տարածաշրջանային հակամարտություններն ու դրա հետ կապված հարցերը։ Ապցիաուրիի խոսքով՝ վրացական մեդիան «հետապնդում է» միայն ռեյտինգ բերող իրադարաձությունները, իսկ մարդկային պատմություններն ու տարածաշրջանի իրական խնդիրները լրատվամիջոցներում ավելի հազվադեպ են լուսաբանվում։
«Լավ կլիներ, եթե մեդիան հետարքրքվեր, թե օկուպացված տարածքների գյուղերում, ինչպես են մարդիկ ապրում ինչ խնդիրներ ունեն։ Գիտեմ, որ շրջաններում ոռոգման ու խմելու ջրի կա, փայտի խնդիր կա՝ հատկապես ձմռանը, քանի որ անտառները, որտեղից մարդիկ փայտ են բերում, բռնազվաթված են։ Բայց մեդիային ավելի շատ աղմկոտ թեմաներն են հետաքրքրում»,- ասում է լրագրողը։
Տարածաշրջանային հակամարտությունների հետ են կապված նաև բռնագաղթված անձանց հարցերը։ Վրացական մեդիան փախստականների խնդիրները լուսաբանել է մի շրջան՝ 2008 թվականին Վրաստանի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո։ Այսօր մեդիա կազմակերպությունները փախստականների թեմաները լուսաբանում են քաղաքական գործիչների իմիջային արշավների ֆոնին։
«Կարելի է մատների վրա հաշվել լրատվամիջոցներին, որոնք հետաքրքրվում են փախստականների խնդիրներով», – նշում է լրագրողը և ավելացնում, որ «փախստականների խնդիրները բազմաթիվ են, օրինակ, փախստականների Վերխվեբի ավանում, որը կառուցել են գերմանացիները, տնակների պատերը ամբողջությամբ ճաքճքել են։ Դուք որևէ լրատամիջոցում այդ մասին որևէ ռեպորտաժ տեսե՞լ եք։ Մեր ռադիոն [«Ազատություն ռադիոկայանը], քիչ թե շատ անդրադառնում է այդ խնդիրներին, տեղական ալիքներն էլ են դրանք լուսաբանում, բայց կենտրոնական մեդիան նման խնդիրների մասին չի խոսում»։
Գոգա Ապցիաուրիի կարծիքով, տարածաշրջանային հակամարտությունների լուսաբանման հարցում մեդիայի գլխավոր խնդիրը եղել է իշխանությունների կողմից ճնշում, ինչն այսօր փոխվել է, և հակամարտության շրջան գնալը շատ ավելի հեշտ է դարձել։
Սակայն հակամարտության լուսաբանման ժամանակ ինֆորմացիայի ու աղբյուրների պակասը դեռևս վրացական մեդիայի աքիլեսյան գարշապարն է։
«Տեղեկացվածության պակասը մեդիայի ամենամեծ խնդիրն է։ Հասկանում եմ, որ տարածքը բռնազվաթված է, ու այնտեղի հասարակության հետ շփվելը շատ բարդ է, և հետևաբար վրացական մեդիա արտադրանքը երբեմն կողմնակալ է ստացվում՝ հիմնված լինելով մեկ աղբյուրի վրա։ Լրագրողները հիմնականում լուսաբանում են այն, ինչ տարածքում են պետական աղբյուրները, ինֆորմացիան վերստուգելու հնարավորություններն էլ շատ չեն։ Երբ Ցխինվալիում որևէ խնդիր է առաջանում, ես անպայման կապվում եմ իր օսեթ գործընկերների՝ Իրինա Յանովսկայի և Թեմուր Ցխովրեբովի հետ ու նրանցից ստանում եմ հասարակության այդ հարվածի տեսակետը»,- նշում է Ապցիաուրին։
Նրա խոսքով՝ հակամարտությունների լուսաբանման ժամանակ կարևոր է, որ լրագողները և իշխանությունների ներկայացուցիչները զգույշ լինեն տերմինների հետ։
««Օսեթական կրիմինալներ» տերմինը շատ հաճախ է հանդիպում. ամեն կրիմինալ իր անունն ու ազգանունն ունի, և ազգություն, էթնիկ պատկանելությունը շեշտելը ստեղծում է կարծրատիպ, որ օսեթները հանցագործներ են։ Ես կարծում եմ, որ լրագրողներն այդ կարծրատիպերը կոտրելուն պետք է մասնակցեն»,- ասում է Ապցիաուրին։
Հակամարտության լուսաբանման հարցում մեծ խնդիր է լրագրողների կողմից ատելության լեզվի կիրառումը։ Երբեմն մեդիայի ներկայացուցիչներն ատելության լեզուն օգտագործում են անփութության ու արհեստավարժության պակասի պատճառով, բայց հաճախ անում են դա նպատակաուղղված ու գիտակցված։ Պետք է նշել, որ հակամարտությունների լուսաբանման ժամանակ մամուլն ավելի հաճախ է ատելության լեզու օգտագործում, քան հեռուստատեսությունը։
«Մի դեպք եմ հիշում։ Հանդիպումներից մեկի ժամանակ մի օսեթ երիտասարդ եկավ ու ծանոթացավ մեզ հետ։ Մենք զրուցում էինք, միասին նստում էինք նույն սեղանի շուրջ, և վերջում նա ասաց. «Հիմա ես հասկանում եմ, որ դուք՝ վրացիներդ, այնպիսի արնախումներ չեք, ինչպես ձեր մասին լսել եմ։ Տեսնու՞մ եք ՝ ինչ կարևոր են անձնական հանդիպումները»։ Կարծում եմ, որ մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները, պետք է փուլ առ փուլ կոտրենք այդ կարծրատիպերն ու ատելության լեզուն»,- զրույցի ընթացքում նշեց Գոգա Ապցիաուրին։
Որպես հանդիպման ամփոփում՝ զրույցը շոշափեց նաևհակամարտության մեջ մեդիայի դերի հարցը։ Գոգա Ապցիաուրիի խոսքով՝ քանի որ մեդիան ինֆորմացիայի ուղեցորդն է, նրան մեծ դեր է պատկանում հակամարտության զարգացման գործում։ Լրագրողի կարծիքով վրացական մեդիան հազվադեպ է դրական փաստերի մասին սյուժեներ պատրաստում, նրան ավելի շատ հետաքրքրում են բացասական երևույթները, սկանդալը։
Գոգա Ապցիաուրին կարծում է, որ լուծումը տարբեր աղբյուրներից ստուգած ինֆորմացիա տարածելն է։
Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: