Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող

2025թ․ին Հայաստանում կիբեռանվտանգության թեմայի հետ կապված մի քանի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։  

Առաջնային հարկ է նշել, որ վերջապես Հայաստանում ընդունվեց Կիբեռանվտանգության մասին օրենքը և այլ հարակից օրենքներ, ինչը, հավանաբար, լուրջ փոփոխությունների կհանգեցնի։ Սակայն այն, ինչը նախատեսվում է նոր օրենսդրական փաթեթով, կսկսի իրականացվել հաջորդ տարվանից։ Այժմ փաստենք, որ ունենք նմանատիպ որակական տեղաշարժ ու անդրադառնանք դրան արդեն նոր տարում։  

Մյուս կարևոր հանգամանքը նույնպես կապված է գալիք տարվա հետ, սակայն դրա ազդեցությունն արդեն նկատելի է։ Խոսքը 2026-ի ԱԺ ընտրությունների մասին է, որոնք  կարելի է դիտարկել նաև Հայաստանի շուրջ տեղի ունեցող ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։ Ընտրությունների գործընթացն  ակտիվացնում է այլ երկների հետախուզական ծառայությունների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Ի՞նչ կարող ենք արդեն արձանագրել այս ուղղությամբ։ 

Առաջինն այն է, որ նկատվում է հասարակական կազմակերպությունների և մեդիա ոլորտի դեմ իրականացվող հաքերային հարձակումների աճ։ Հարձակումները գործում են տարբեր ուղղություններով։ CyberHUB-ում մենք դիտարկել ենք, օրինակ, Signal մեսենջերի հաշիվների դեմ մի շարք հարձակումներ։ Օրինակները կարող եք դիտարկել այստեղայստեղ և այստեղ։ 

Հարձակումները բազմաբնույթ են, կիրառվում նաև այլ գործիքակազմ, որին կարելի է ծանոթանալ այստեղայստեղ կամ այստեղ։

Հարձակվողներին միշտ չէ, որ հնարավոր է նույնականացնել, բայց վերոնշված հարձակումներից մի քանիսում հնարավոր է գտնել հետքեր, որոնք ապացուցում են Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների հետաքրքրությունը հայաստանյան քաղհասարակության հանդեպ։ Հարց կարող է առաջանալ, թե ինչու են թիրախավորվում հասարակական կազմակերպությունները։ Իրականում, ողջ աշխարհում դրանք են պետական կառույցներից հետո ամենաթիրախավորվածները։ Օրինակ, այն պատճառով, որ տիրապետում են երկրի, հասարակության վերաբերյալ խիստ հետաքրքիր, նեղ հասցեական տեղեկատվության, իսկ մյուս կողմից ավելի քիչ թվային անվտանգության հնարավորություններ ունեն, քան պետական կառույցները։  

Զարմանալի է, բայց 2025-ին Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրի վարակումների թիվը զրոյացել է։ Հիշեցնենք, որ 2020-2023 թվականներին Ադրբեջանի հատուկ ծառայությունները զանգվածայնորեն կիրառում էին այն Հայաստանի դեմ՝ թիրախավորելով պետական կառույցները, քաղհասարակությունը և մեդիան։ Անկասկած, Pegasus-ի  անհետացումը ասպարեզից հարցեր է առաջացնում․որո՞նք կարող են լինել դրա պատճառները։ Կամ Ադրբեջանը գտել է շուկայում նոր լրտեսական ծրագրերի մատակարարի, կամ այլ մեթոդներով է ստանում հետախուզական տեղեկատվությունը Հայաստանից։

Ինչ վերաբերում ընդհանուր ֆոնային կիբեռհարձակումներին ապա կրիմինալըզեղծարարները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են ակտիվանում Հայաստանում։ Ընդհանուր մեթոդները հիմնականում մնում են նույնըեթե համեմատենք նախորդ տարվա հետ։ Փոփոխություն նկատվում է մի քանի առումով.

ա. Ընդհանուր հարձակումների թիվն է աճում, քանի որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը սկսել է դիտարկվելորպես հաջող շուկա զեղծարարների համար։

բ. Շատացել են հարձակումներ, որտեղ կիրառվում է արհեստական բանականությունը, օրինակ, կեղծ տեսանյութեր ստեղծելու հարցում։ Այստեղ դրդող հանգամանքը ոչ միայն այն է, որ զեղծարարները ընդհանուր առմամբ ավելի ակտիվ են ԱԲ-ն կիրառում, այլ նաև այն, որ այս տարի ԱԲ գործիքները վերջապես սկսեցին հայերեն որակյալ ձայնային բովանդակություն գեներացնել։

գ.Ավելի հաճախ են սկսել կիրառելAndroid հեռախոսները թիրախավորող վնասակար ծրագրեր, որոնք գրոհում հայաստանյան բանկերը և էլեկտրոնային դրամապանակները։

Եզրափակելով կարելի է արձանագրել,որ գալիք 2026 թվականը էլ ավելի ակտիվ կլինի կիբեռհարձակումների տեսանկյունից։ Քանի որ մեզ սպասում են ընտրությունները, և ընդհանուր առմամբ,կիբեռհանցագործությունների թիվն աշխարհով մեկ աճում է ու աճելու է, քանի որ վերջիններս դարձել են համաշխարհային տնտեսության ստվերային լրջագույն մի մաս։