Լրագրողական համերաշխություն՝ միայն եթե խոսքն իրոք լրագրության մասին է

Բավական հաճախ է լինում, որ այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց իրավապահները պատասխանատվության են կանչում,բողոքում են, թե գործընկերները բավարար չափով զորավիգ չեն լինում իրենց, չեն դրսեւորում լրագրողական համերաշխություն:

Դեռ մի կողմ թողնենք, որ դժգոհողները, որպես կանոն, այնպիսի ԶԼՄ-ներ են ներկայացնում, որոնք որեւէ անգամ իրենք չեն փորձում անգամ անդրադառնալ այլ լրատվամիջոցի կամ լրագրողի իրավունքների խախտումներին, չեն լուսաբանում այդ կապակցությամբ դատավարությունները եւ այլն: