Թվիթերը որպես ծուլության խորհրդանիշ

Մեկ ամիս է, ինչ Թվիթերում սկսել են աշխատել հայերեն հեշթեգերը, ինչը չի կարող չուրախացնել, քանի որ վերջապես հնարավոր է մարդկային լեզվով, ընթեռնելի հեշթեգերով ձեւավորել հայերեն տեղեկատվական հոսքեր։ Դա հատկապես կարող է պետքական լինել հասարակական, քաղաքական ակտիվիստներին, ինչպես նաեւ լրագրողներին եւ լրատվամիջոցներին։