2015.02.13,

Քննադատ

ՀՀԿ VS ԲՀԿ. վերնագրերի պատերազմը օնլայն մեդիայում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

ՀՀԿ-ԲՀԿ թափ հավաքող հակամարտությունն իր արտահայտությունն է ստանում մեդիայում: Լրատվական կայքերում նյութերին, դրանց դասավորվածությանը եւ հատկապես վերնագրերին հետեւելը բավարար է այդ կայքերի համակրանքները հասկանալու կամ եւս մեկ անգամ վերահաստատելու համար:

Պատկերն ուսուցողական էր հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ-ի դեմ ուղղված կոշտ ելույթի հաջորդ օրը՝ կեսօրից հետո մի քանի ժամերի ընթացքում: Զուգահեռաբար տարածվում էին Գագիկ Ծառուկյանի ելույթը եւ Սերժ Սարգսյանի ելույթը ամրապնդող ՀՀԿ-ականների չդադարող մեկնաբանությունները:

Մի քանի կայքերի առաջին էջերում խիստ բեւեռացված պատկեր էր՝

  • ՀՀԿ-ին համակրող տեսակետ գումարած Գագիկ Ծառուկյանի ելույթը

News

Tert

  • Բացառապես ԲՀԿ-ի տեսակետները

7or

Zham

Առանձին վերնագրերը ուղղակի խոսում են միջկուսակցական լրատվական պատերազմի մասին:

ԲՀԿ-ին համակրող վերնագրեր

  • «Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ էր, քան անկյուն ընկած կատվի ճանգռտոց»
  • Ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը միջազգային հարթակներում. փաստ, ոչ թե պատկերացում. Video
  • Սերժ Սարգսյանը մոռացե՞լ է՝ ով եւ ինչպես է աճեցրել իրեն

ՀՀԿ-ին համակրող վերնագրեր

  • Ծառուկյանին ով որ «ծնել է», իրենք էլ պետք է պատասխան տան ու ներողություն խնդրեն. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
  • Այ տղա, դու քո գործով զբաղվի. Գեներալ Մանվելը՝ Ծառուկյանի մասին
  • Տունն ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ. Աշոտ Աղաբաբյան

Zham_News

Ընդհանրապես վերնագրերի այս պատերազմը դեռ սկիզբն է: Սոցիալական ցանցերում այն ուղեկցվում եւ ուղեկցվելու է փոխադարձ վիրավորական համազարկերով, տարբեր տեսակի վարկաբեկող նյութերով ու բացահայտումներով:

Այս երկու կուսակցությունները երեկվանից ավելի ակտիվ են սկսել ցուցադրել իրենց բազուկները տեղեկատվական դաշտում: Ո՞վ ավելի մեծ ռեսուրս ունի ընթերցողին միակողմանի տեղեկատվության օգնությամբ խաբելու, շփոթեցնելու, համոզելու, թեկուզ ժամանակավորապես իր կողմը գրավելու համար: Նաեւ մեդիա հարթությունում է շարունակվելու այդ երկու կուսակցությունների կռիվը:

Գեղամ Վարդանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *