Ցանցային հաղորդակցության որ միջոցներն են առավել վստահելի

Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերի վերջին հրապարակումը բավական մտահոգիչ է, քանի որ ավելի լուրջ է դրվում համացանցային հաղորդակցության անվտանգության հարցը: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) փաստացի վերահսկում է համացանցում լայն տարածում ստացած գրեթե բոլոր տիպի հաղորդակցության միջոցները: