2013.11.05,

Քննադատ

Chrome-ի, Firefox-ի օգտակար հավելվածները լրագրողների համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այսօր բրաուզերները հնարավորություն են տալիս բազմաթիվ գործողություններ կատարել՝ առանց առանձին լրացուցիչ ծրագրեր համակարգչի վրա տեղադրելու։ Հարկավոր է պարզապես օգտվել բրաուզերների լրացուցիչ հնարավորություններից։

Այս նյութը որոշեցի գրել, երբ պարզեցի, որ իմ լրագրող ուսանողների մեծ մասը ոչ միայն չի օգտվում այդ հավելվածներից, այլեւ հաճախ անգամ տեղյակ էլ չի դրանցից։

Եկեք դիտարկենք Հայաստանում ամենաշատ կիրառվող երկու բրաուզերների՝ Chrome-ի եւ Firefox-ի հավելվածների օրինակները։

Ամենաօգտագործվող ծրագրերից մեկն է Evernote -ը, որն ինքնին լրագրողի համար շատ գործնական է, քանի որ թույլ է տալիս մեկ տեղում պահել ձայնագրությունները, լուսանկարները եւ այլն։

Evernote-ը կայքերի էջերը պահպանելու, snapshot անելու հնարավորություն ունի, ինչը թույլ է տալիս արխիվացնել եւ թեգերով դասակարգել անհրաժեշտ նյութերը։

Բացի դրանից՝ նման կերպ պահպանված նյութը էջի հեռացման դեպքում կարող է ապացույց հանդիսանալ, ինչը լրագրողի համար կարեւոր է համացանցային աղբյուրների հետ աշխատելու դեպքում:

Կարեւոր է նաեւ, որ Evernote-ը պահպանված էջը ոչ թե նկարի տեսքով է պահպանում, այլ՝ որպես ակտիվ էջ, բոլոր հղումներով եւ այլն (Chrome-ում տեղադրելու համար հղում, Firefox-֊ում տեղադրելու համար հղում

Եթե պետք են հասարակ սքրինշոթեր, ապա լավագույն հավելվածներից է Awesome Screenshot-ը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր էջից «լուսանկարել» պատկեր, վրան նշումներ անել, գծել, ընդգծել, գրել եւ այլն (Chrome-ում տեղադրելու համար հղում, Firefox֊-ում տեղադրելու համար հղում):

Էջերն ավելի ուշ կարդալու համար կարելի է օգտագործել Read Later-ը, որը թույլ կտա չկուտակել բրաուզերում օրերով բացված կայքերը, որոնք դուք պլանավորել եք կարդալ ազատ ժամերին, բայց ազատ ժամանակը այդպես էլ չեն մոտենում (Chrome-ում տեղադրելու համար հղում, Firefox-֊ում տեղադրելու համար հղում

Նյութը կարելի է նաեւ հեռախոսի վրա ուղարկել ավելի թեթեւացրած տարբերակով Pocket֊ի միջոցով (Chrome-ում տեղադրելու համար հղում, Firefox-֊ում տեղադրելու համար հղում

Սրանք ընդամենը մի քանի օգտագար գործիքներ են։ Նմանատիպ հավելվածները ստեղծվում են հազարներով, եւ լրագրողները կարող են իրենց աշխատանքը հեշտացնող բազմաթիվ այլ օգտակար ծրագրեր գործածել։

Նման ծրագրերին ծանոթանալու համար պետք է հատուկ շտեմարաններ կամ խանութներ այցելել։

Chrome-ի հավելվածները կարելի է ներբեռնել հատուկ խանութից։ Firefox֊ն ունի իր շտեմարանը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *