Սառած լրահոս թեժ օրով․ ինչպես հրդեհը մենակ մնաց

Լրատվամիջոցի ֆունկցիաներից մեկը մարդկանց օպերատիվ եւ ճշգրիտ տեղեկություն հայտնելն է հանրային կարեւորության կամ նույնիսկ վտանգ պարունակող իրադարձությունների մասին։ Սա ընդունենք որպես աշխատանքային, բայց կյանքին մոտ վարկած։

Ենթադրում ենք, որ եթե լրատվամիջոցն ունի լրահոս, ապա դա իր հիմնական ֆունկցիաներից մեկն է։ Դրա ապացույցն է այն, որ երբ ասեկոսեներ են հասնում, թե ինչ-որ բան է կատարվում, ճշտելու համար առաջին հերթին միացնում ենք հեռուստացույցը կամ կարդում ցանցային մամու՝ ըստ մեր հիմնական նախասիրությունների։