#Armvote13. հետաքրքիր վիճակագրություն ցանցից

Հետաքրքիր է, բայց փաստ՝ ցանցում մարդկանց ավելի շատ հետաքրքրեցին հետընտրական զարգացումները, քան նախընտրական քարոզարշավը։

Լրատվական կայքերի այցելությունների դինամիկան ցույց է տալիս, որ նախընտրական եւ հետընտրական փուլերի միջեւ բավական մեծ տարբերություն կա։ 

Ըստ Circle.am կայքի լրատվական կայքերի բաժնի վիճակագրության՝ քարոզարշավի սկզբին լրատվականների (հիշեցնենք, որ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ այստեղ ներկայացված չեն) ողջ այցելությունների օրական քանակը տատանվում էր 850-950 հազարի միջեւ։