2013.01.09,

Քննադատ

Հայաստանը Youtube է դիտում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանում ինտերնետ կապի արագության աճը եւ գների նվազումը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում այնքան ճեպընթաց է, որ, կարծես թե, մենք ինքներս չենք հասցնում գիտակցել։ Իսկ փոփոխությունները իսկապես հեղափոխական են, օրինակ, ցանցային տեսանյութերի դիտման տեսանկյունից։ 

Youtube հարթակը տրամադրում է վիճակագրություն, որը թույլ է տալիս իմանալ տեսահոլովակների ներբեռնման միջին արագությունը` ձեր կապի մատակարարի, քաղաքի, երկրի եւ համաշխարհային միջինացված կտրվածքով։

Հայաստանը միշտ միջին համաշխարհային արագությունից հետ էր ընկած։ Այսպես, 2010 թվականի մայիսին Հայաստանում միջին կապի արագությունը դեպի Youtube կազմում էր 890 Kbps, մինչդեռ համաշխարհայինը մոտ չորս անգամ ավելին էր՝ 3490 Kbps։

2011 թվականի ապրիլին Հայաստանը աշխարհից հետ էր արդեն մոտ երեք անգամ՝ ապահովելով 1444 Kbps արագություն համաշխարհայինի 4396 Kbps-ի դիմաց։ 2012 թվականի մարտի վերջին արդեն Հայաստանը գրեթե մոտեցել էր միջազգային կապին՝ ապահովելով 3,3 Mbps արագություն համաշխարհայինի 5,4 Mbps-ի դիմաց։

Իսկ 2013 առաջին օրերին պատկերը կտրուկ փոխվել է։ Հայաստանյան արագությունը դեպի Youtube-ի սերվերները կազմում է 7,7 Mbps, մինչդեռ համաշխարհայինը արդեն ավելի ցածր է՝ 6,94 Mbps։

Average_Speed_in_MbpsԴեղինով նշված է իմ ինտերնետ կապի մատակարարողի միջին արագությունը:

Ըստ Google Transparency-ի տվյալների՝ վերջին տարիներին Հայաստանից Youtube այցելությունների կտրուկ աճ է նկատվում. 2012 երկրորդ կեսի ընթացքում թրաֆիքը դեպի այս տեսանյութերի հարթակ փաստացիորեն կրկնապատկվել է։ 

Fraction_Worldwide_TrafficՀաշվի առնելով, որ խոշոր ինտերնետ մատակարարները սկսել են ակտիվորեն մտնել մարզեր (տվյալ պահին Վանաձորի տեղական ինտերնետ մատակարարների կապի միջին արագությունը դեռեւս 1,9 Mbps է, իսկ Գյումրիինը ՝ 1.63 Mbps), իսկ բջջային եւ DSL կապը արդեն իսկ ակտիվորեն օգտագործվում են, ապա այստեղ էլ կարելի է սպասել մրցակցային վազքի եւ արագության կտրուկ աճի։

Նման արագության եւ համացանցում տեսանյութերի դիտման նկատմամբ հասարակության հետաքրքրության աճը թույլ են տալիս որակական փոփոխություններ ակնկալել՝ Հայաստանում օնլայն հեռուստատեսության, այլընտրանքային վիդեոլրագրության զարգացման հետ կապված։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *