2012.05.31,

Քննադատ

Շարժական մամուլի հեռանկարները Հայաստանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջին մի քանի տարիների ընթացքում հեռախոսների եւ պլանշետների շնորհիվ կայքերի այցելուների թիվը աշխարհում այնքան աճեց, որ դրանք հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ Բազմաթիվ կայքեր իզուր չեն հատուկ հեռախոսների համար սեփական ծրագրերը ստեղծում։ Օրինակ՝ Facebook-ի ամերիկյան այցելուների կեսը հենց շարժական սարքերից է մտնում կայք։ Սոցցանցերը, անկասկած, յուրահատուկ տեղ են գրավում ինտերնետում, սակայն ցանցային ԶԼՄ-ները նույնպես շարժական սարքերով այցելուների զգալի տոկոս ունեն։

ԱՄՆ-ում, անկասկած, սմարթֆոններ ունեցողները ավելի շատ են։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում դրանց թիվը աննշան է։ Հակառակը՝ նույն միտումները զգացվում են մեզ մոտ. այստեղ նույնպես մարդիկ սկսել են հասկանալ, որ կարող են հետեւել նորություններին սրճարանում կամ նույնիսկ փողոցով քայլելիս։

Հայաստանյան մի քանի ԶԼՄ-ների ներքին վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր արդեն այցելությունների 5-10% գալիս է շարժական սարքերից։ Եվ դա այն դեպքում, երբ կայքերի զգալի մասը չունի կայքի հատուկ շարժական տարբերակ կամ էլ այն թերի է։ 

Այլ հարց է, որ հայաստանյան ցանցային ԶԼՄ-ների չնչին մասն է մտածում սեփական շարժական ծրագիր ունենալու մասին։ Փորձը ցույց է տալիս, որ դրանց առկայության դեպքում հետաքրքրությունը բավական մեծ է։ Օրինակ՝ A1+ լրատվականի Android համակարգի համար ստեղծված ծրագիրը մեկ ամսվա ընթացքում իրենց հեռախոսների վրա տեղադրել է մոտ հազար մարդ (նշենք, որ այս լրատվականը ունի նաեւ iOS (iPhone, iPad) ծրագիրը)։ Armenia TV-ի նույն տիպի ծրագիր ներբեռնողները ավելի շատ են՝ հազարից ավել։

Tert.am-ն ունի իր iOS ծրագիրը։ Ինչ վերաբերում է Հայաստանում ամենատարածված Symbian (Nokia) օպերացիոն համակարգին, ապա հայաստանյան նորություններ տրամադրող ծրագրեր առաջարկում են միայն արտասահմանյան գործակալությունները եւ «Ազատություն» ռադիոկայանը, որը նույնպես ամբողջովին հայաստանյան ԶԼՄ չէ։

Իսկ խմբագիրները պետք է գիտակցեն, որ iPad, Android-ները, որ լցվում են Հայաստան, փոխում են շուկան։ Սկզբից դրանցով խաղում են, իսկ հետո մարդիկ հասկանում են, որ կարող են օգտագործել սարքերը ավեի լուրջ բաների համար։ Այնպես որ մոտակա ժամանակներում լրատվական շուկան կարող է բավական լուրջ ձեւափոխվել։

Հայաստանում համացանց մտնող շարժական սարքերի բաշխումը՝ ըստ օպերացիոն համակարգերի (StatCounter տվյալներով) 04.2011 – 04.2012

Mobile_OS

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *