Հարգելի՛ լրատվամիջոցներ, Facebook-ը նաեւ անձնական տարածք է

Պարզվում է` հայկական լրատվամիջոցների համար սոցիալական մեդիաներն ու դրանցում տեղ գտնող ամեն տեսակ ակտիվությունները ծառայում են ոչ միայն որպես տեղեկատվության աղբյուր, քանի որ պետք եղած դեպքում լրատվամիջոցը պատրաստ է հիմնվել, օրինակ, ֆեյսբուքյան կատակի վրա ու իր սրտի խոսքն ուղղել կոնկրետ հասցեներով: Խոսքը մասնավորապես նախորդ մի քանի օրերի ընթացքում ծագած ու արդեն պաշտոնական մամուլում քննադատության հիմք դարձած մի կատակի մասին է, որի հեղինակն ի վերջո անձամբ ներողություն խնդրեց կատակներ դժվար հասկացող լրատվամիջոցի փոխարեն: