Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում թարգմանչի՝ Media.am կայքի անգլերեն տարբերակը թարգմանելու և խմբագրելու համար։
Media.am կայքի խմբագիր-թարգմանչի պարտականությունները՝
- անգլերեն թարգմանել Media.am կայքի հոդվածները,
- Media.am կայքի անգլերեն տարբերակում հրապարակել թարգմանված հոդվածները,
- սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։
Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`
- բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ թարգմանության ոլորտում, լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է,
- անգլերենին, որպես մայրենի լեզվի տիրապետելը ցանկալի է,
- թարգմանելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
- հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
- թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն, վերջնաժամկետներում աշխատելու ունակություն,
- ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2018 թվականի հունվարի 22-ը:
Հայտը ներառում է հայերեն կամ անգլերեն ինքնակենսագրությունը, հետաքրքրվածության նամակը և երեք գործատուի կոնտակտային տվյալները, ովքեր կարող են երաշխավորել հայտը ներկայացնողի համար:
Հայտերն ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով «Media.am Editor-translator»։ Միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: