2011.09.22,

Քննադատ

Հանձնարարված էր չտեսնել

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. Բաքվում անկախության տոնակատարություների ժամանակ մի խումբ սեւազգեստ կանայք՝ խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակում զոհված զինծառայողների (այնտեղ էլ խաղաղ պայմաններում քիչ զոհեր չեն եղել) մայրերը, բողոքի ակցիա են անում: Ադրբեջ

Պատկերացնենք այսպիսի իրավիճակ. Բաքվում անկախության տոնակատարություների ժամանակ մի խումբ սեւազգեստ կանայք՝ խաղաղ պայմաններում ադրբեջանական բանակում զոհված զինծառայողների (այնտեղ էլ խաղաղ պայմաններում քիչ զոհեր չեն եղել) մայրերը, բողոքի ակցիա են անում: Ադրբեջանական ոստիկանության ուժերը նրանց քաշքշում են, խլում պաստառները, առգրավում ակցիայի մասնակցի լուսանկարչական ապարատն ու ջնջում բոլոր լուսանկարները… Կամ, ասենք, հասարակական կազմկերպությունների մի քանի ներկայացուցիչներ քայլերթ են ուզում անել՝ ընդդեմ զորահանդեսին թուրքական ստորաբաժանման (եթե այդպսին մասնակցեր Բաքվի զորահանդեսին) մասնակցության., իսկ ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին երկուսուկես ժամ ապօրինի պահում իրենց մոտ՝ առանց անգամ արձանագրություն կազմելու… Պատկերացրի՞ք…

Դե իսկ հիմա պատկերացրեք, թե Բաքվի  նման միջադեպերը ինչ լուսաբանում կստանային Հայաստանի հանրային կոչվող հեռուստաընկերության եւ մնացած հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում, ինչ ահասարսուռ բառեր կհնչեին այդ Ադրբեջանի հասցեին…

Իսկ հիմա դառնանք Հայաստանին: Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին մի խումբ սեւազգեստ կանայք՝ խաղաղ պայմաններում Հայոց բանակում զոհված զինծառայողների հարազատները, բողոքի ակցիա են արել… Ոստիկանները խլել են նրանց պաստառները եւ բռնություն կիրառել, խլել են Ծովինար Նազարյանի լուսանկարչական ապարատը եւ ջնջել ակցիայի բոլոր լուսանկարները…

Նույն օրվա առավոտյան՝ զորհանդեսին ռուսական ստորաբաժանման ներկայության դեմ բողոքի ակցիա կազմակերպելու համար Կենտրոնի ոստիկանակական բաժանմունք են բեման ենթարկվել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ  Լեւոն Բարսեղյանը եւ արվեստագետ Առնո Կուրը, որոնց երկուսուկես ժամ ապօրինի պահել են բաժանմունքում եւ անգամ արձանագրություն չեն կազմել:

Ես մազոխիստ չեմ, ես ստիպվա՛ծ էի սեպտեմբերի 21-ի երեկոս փչացնել եւ ժամը 20-ից նստել հեռուստացույցի առջեւ՝ միաժամանակ նայելով 4-5 ալիքի լրատվական թողարկումները (բոլորն այդ ժամին սկսեցին կամ 8:30-ին, որ հետո հասցնեն տոնական համերգն ուղիղ եթեր հեռարձակել), որպեսզի տեսնեի, թե լուսաբանման արժանանալո՞ւ են հիշյալ երկու միջադեպերը որեւէ ալիքով… Ես պատասխանը գիտեի, իհարկե, բայց ուզում էի համոզվել… Իրոք, մազոխիստ պետք էր լինել՝ մեկ ժամից ավելի 4-5 լրատվական թողարկումներով համարյա նույն բառերով, համարյա նույն սյուժեները նայելու համար: Այդ ռեպորտաժներում ամեն ինչ կար կամ համարյա ամեն ինչ… Բացակայում էին միայն այդ լուրերի պատասխանատուների կարծիքով անկախության տոնը «փչացնող միջադեպերը»:

Բայց, պարոնայք, մի՞ թե բողոքողները Հայաստանի քաղաքացիներ չեն, նրանց ձայնը չպե՞տք է հնչեր… Ոչ մի ալիքով այդ միջադեպերի մասին ոչ մի խոսք չեղավ… Այն դեպքում, երբ ինտերնետային լրատվական կայքերում ոչ միայն տեքստային, այլեւ լուսանկարային ռեպորտաժներ էին ու նաեւ՝ տեսանյութ կար՝ ամբողջությամբ ներկայացվում էր Լեւոն Բարսեղյանին բերման ենթարկելու միջադեպը:

Հեռսւատալիքներից մեկով նույնիսկ լուսաբացի ռեպորտաժ տվեցին. թղթակցուհին իր օպերատորի հետ շրջել էր առավոտյան Երեւանով, հանդիպել ջրցան մեքենայի վարորդին, զրուցել նրա հետ, ապա, մոտավորապես նույն ժամին, երբ բերման էին ենթարկում Լեւոն Բարսեղյանին, Սարյանի արձանից համարյա մի երկու խաչմերուկ այն կողմ նկարահանել էր մանկական փողային նվագախմբին եւ այլն… Իսկ բողոքի ակցիան չէր տեսել, ոստիկանության բռնությունը՝ չէր տեսել, որովհետեւ, երեւի, հանձնարարված էր չտեսնել…Դե հո տոնական օրը չէի՞ն փչացնելու ինչ-որ մի ժուռնալիստի ու նրա մի խումբ ընկերների ակցիայի մասին պատմելով: Մի այլ ալիքով կուսակցություններից մեկի՝ երիտասարդներով համալրման մասին ռեպորտաժ էր, եւ իհարկե այդ կուսակցության լիդերի երկարաշունչ ու անստորակետ խոսքը… Դե իսկ տոնական ռեպորտաժների պակաս չկար… Ես չեմ ասում, թե այս ռեպորտաժները չպետք է լինեին: Բայց պետք է լինեին նաեւ օրվա միջադեպերի մասին տեղեկությունները: Հասարակությունը պետք է իմանար, որ եղել են նաեւ բողոքի ակցիաներ…

Կարծում եմ հենց սա նաեւ նկատի ուներ իմ բարեկամ Գեղամ Վարդանյանը, երբ իր վերջին հոդվածներից մեկում (իհարկե այլ առիթով) ասում էր, որ հայկական հեռուստաեթերի օրակարգը ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ: Կամ՝ մոտավորապես այդ էր ասում: Նայեք սեպտեմբերի 21-ի ռեպորտաժները ինտերնետային լրատվական կայքերում եւ համեմատեք այն մեր հեռուստաեթերի լրատվական թողարկումների հետ (եթե իհարկե ինձ նման ձեզ ստիպելով նայել եք այդ եթերը)… Համեմատությունը հեռուստաեթերի օգտին չի լինի… Մինչդեռ հեռուստատեսությունն այսօր դեռ մնում է ամենազանգվածային լրատվամիջոցը…

Նաեւ սա է պատճառը, որ մենք ստիպված ենք լինում անընդհատ արձանագրել, որ հայկական հեռուստատեսությունում ոչ թե լրատվական, այլ պրոպագանդիստական թողարկումներ են…

Եվ նաեւ սա է պատճառը, որ դեռ ակտուալ է մնում հայտնի անկեդոտը. «Մամ, -ասում է հեռուստացույցով լուրեր նայող տղան մորը,- չի՞ լինի մեր ունեցած-չունեցածը ծախենք ու գնանք ապրենք էս «Հայլուրի» ցույց տված Հայաստանում…»:

Մեսրոպ Հարությունյան

անական ոստիկանության ուժերը նրանց քաշքշում են, խլում պաստառները, առգրավում ակցիայի մասնակցի լուսանկարչական ապարատն ու ջնջում բոլոր լուսանկարները… Կամ, ասենք, հասարակական կազմկերպությունների մի քանի ներկայացուցիչներ քայլերթ են ուզում անել՝ ընդդեմ զորահանդեսին թուրքական ստորաբաժանման (եթե այդպսին մասնակցեր Բաքվի զորահանդեսին) մասնակցության., իսկ ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին երկուսուկես ժամ ապօրինի պահում իրենց մոտ՝ առանց անգամ արձանագրություն կազմելու… Պատկերացրի՞ք…

Դե իսկ հիմա պատկերացրեք, թե Բաքվի  նման միջադեպերը ինչ լուսաբանում կստանային Հայաստանի հանրային կոչվող հեռուստաընկերության եւ մնացած հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում, ինչ ահասարսուռ բառեր կհնչեին այդ Ադրբեջանի հասցեին…

Իսկ հիմա դառնանք Հայաստանին: Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին մի խումբ սեւազգեստ կանայք՝ խաղաղ պայմաններում Հայոց բանակում զոհված զինծառայողների հարազատները, բողոքի ակցիա են արել… Ոստիկանները խլել են նրանց պաստառները եւ բռնություն կիրառել, խլել են Ծովինար Նազարյանի լուսանկարչական ապարատը եւ ջնջել ակցիայի բոլոր լուսանկարները…

Նույն օրվա առավոտյան՝ զորհանդեսին ռուսական ստորաբաժանման ներկայության դեմ բողոքի ակցիա կազմակերպելու համար Կենտրոնի ոստիկանակական բաժանմունք են բեման ենթարկվել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ  Լեւոն Բարսեղյանը եւ արվեստագետ Առնո Կուրը, որոնց երկուսուկես ժամ ապօրինի պահել են բաժանմունքում եւ անգամ արձանագրություն չեն կազմել:

Ես մազոխիստ չեմ, ես ստիպվա՛ծ էի սեպտեմբերի 21-ի երեկոս փչացնել եւ ժամը 20-ից նստել հեռուստացույցի առջեւ՝ միաժամանակ նայելով 4-5 ալիքի լրատվական թողարկումները (բոլորն այդ ժամին սկսեցին կամ 8:30-ին, որ հետո հասցնեն տոնական համերգն ուղիղ եթեր հեռարձակել), որպեսզի տեսնեի, թե լուսաբանման արժանանալո՞ւ են հիշյալ երկու միջադեպերը որեւէ ալիքով… Ես պատասխանը գիտեի, իհարկե, բայց ուզում էի համոզվել… Իրոք, մազոխիստ պետք էր լինել՝ մեկ ժամից ավելի 4-5 լրատվական թողարկումներով համարյա նույն բառերով, համարյա նույն սյուժեները նայելու համար: Այդ ռեպորտաժներում ամեն ինչ կար կամ համարյա ամեն ինչ… Բացակայում էին միայն այդ լուրերի պատասխանատուների կարծիքով անկախության տոնը «փչացնող միջադեպերը»:

Բայց, պարոնայք, մի՞ թե բողոքողները Հայաստանի քաղաքացիներ չեն, նրանց ձայնը չպե՞տք է հնչեր… Ոչ մի ալիքով այդ միջադեպերի մասին ոչ մի խոսք չեղավ… Այն դեպքում, երբ ինտերնետային լրատվական կայքերում ոչ միայն տեքստային, այլեւ լուսանկարային ռեպորտաժներ էին ու նաեւ՝ տեսանյութ կար՝ ամբողջությամբ ներկայացվում էր Լեւոն Բարսեղյանին բերման ենթարկելու միջադեպը:

Հեռսւատալիքներից մեկով նույնիսկ լուսաբացի ռեպորտաժ տվեցին. թղթակցուհին իր օպերատորի հետ շրջել էր առավոտյան Երեւանով, հանդիպել ջրցան մեքենայի վարորդին, զրուցել նրա հետ, ապա, մոտավորապես նույն ժամին, երբ բերման էին ենթարկում Լեւոն Բարսեղյանին, Սարյանի արձանից համարյա մի երկու խաչմերուկ այն կողմ նկարահանել էր մանկական փողային նվագախմբին եւ այլն… Իսկ բողոքի ակցիան չէր տեսել, ոստիկանության բռնությունը՝ չէր տեսել, որովհետեւ, երեւի, հանձնարարված էր չտեսնել…Դե հո տոնական օրը չէի՞ն փչացնելու ինչ-որ մի ժուռնալիստի ու նրա մի խումբ ընկերների ակցիայի մասին պատմելով: Մի այլ ալիքով կուսակցություններից մեկի՝ երիտասարդներով համալրման մասին ռեպորտաժ էր, եւ իհարկե այդ կուսակցության լիդերի երկարաշունչ ու անստորակետ խոսքը… Դե իսկ տոնական ռեպորտաժների պակաս չկար… Ես չեմ ասում, թե այս ռեպորտաժները չպետք է լինեին: Բայց պետք է լինեին նաեւ օրվա միջադեպերի մասին տեղեկությունները: Հասարակությունը պետք է իմանար, որ եղել են նաեւ բողոքի ակցիաներ…

Կարծում եմ հենց սա նաեւ նկատի ուներ իմ բարեկամ Գեղամ Վարդանյանը, երբ իր վերջին հոդվածներից մեկում (իհարկե այլ առիթով) ասում էր, որ հայկական հեռուստաեթերի օրակարգը ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ: Կամ՝ մոտավորապես այդ էր ասում: Նայեք սեպտեմբերի 21-ի ռեպորտաժները ինտերնետային լրատվական կայքերում եւ համեմատեք այն մեր հեռուստաեթերի լրատվական թողարկումների հետ (եթե իհարկե ինձ նման ձեզ ստիպելով նայել եք այդ եթերը)… Համեմատությունը հեռուստաեթերի օգտին չի լինի… Մինչդեռ հեռուստատեսությունն այսօր դեռ մնում է ամենազանգվածային լրատվամիջոցը…

Նաեւ սա է պատճառը, որ մենք ստիպված ենք լինում անընդհատ արձանագրել, որ հայկական հեռուստատեսությունում ոչ թե լրատվական, այլ պրոպագանդիստական թողարկումներ են…

Եվ նաեւ սա է պատճառը, որ դեռ ակտուալ է մնում հայտնի անկեդոտը. «Մամ, -ասում է հեռուստացույցով լուրեր նայող տղան մորը,- չի՞ լինի մեր ունեցած-չունեցածը ծախենք ու գնանք ապրենք էս «Հայլուրի» ցույց տված Հայաստանում…»:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *