2015.12.04,

Նյուսրում

Զուտ մեդիային վերաբերող կարգավորումները Սահմանադրության նախագծում

Գործող Սահմանադրությունը և փոփոխությունների՝ հանրաքվեի դրված նախագիծը համեմատենք՝ վերանալով հավերժական  համոզումից, որ եթե եղածն էլ գործի, էլի լավ է:

Համեմատությունը ցույց է տալիս, որ զուտ մեդիային վերաբերող դրույթներում, ըստ էության, սկզբունքային փոփոխություններ չկան: Իսկ շոշափելի ամենամեծ փոփոխությունը, վերջին հաշվով, այն է, որի կիրառման դեպքում հեռարձակվող լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող մարմնի անդամների թիվը մեկով կկրճատվի. ութից կդառնա յոթ: ( Ժամանակին դժգոհություններ կային, որ քվեարկությամբ հարցեր որոշող մարմնի անդամների կազմը զույգ թվով չի կարելի սահմանել):

Հանձնաժողովում կրճատվելիք մեկ անդամին որոշելու համար վիճակ գցելու որևէ առիթ չկա: Սահմանադրության ընդունվելու դեպքում այս գլուխն ուժի մեջ կմտնի նորընտիր նախագահի՝ պաշտոնը ստանձնելու օրը: 2018թ. ապրիլի ինն է: Այս գլխի դրույթների փոխարեն մինչ այդ կգործի Սահմանադրության՝ 2005-ին ընդունված դրույթը, իսկ հանձնաժողովի անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետների ավարտը:

Մեդիային վերաբերող բոլոր նորամուծությունները նախագծում այս հանձնաժողովի մասին են՝ մի ամբողջ գլուխ է առանձնացված: Գործողով՝ հանձնաժողովի անդամների կեսին 6 տարով նշանակում է Հանրապետության նախագահը, մյուս կեսին նույն ժամկետով ընտրում է Ազգային ժողովը:

Փոփոխությունների նախագծով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թեկնածություններն առաջարկում է Ազգային Ժողովի՝ իրավասու մշտական հանձնաժողովը, ընտրում է Ազգային Ժողովը: Նույնպես՝ 6 տարով:

Նոր պահանջներ են ամրագրված: Օրինակ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց պատշոնավարման  ժամանակ չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պահանջը խախտելու դեպքում Ազգային Ժողովը քվեարկությամբ դադարեցնում է տվյալ անդամի լիազորությունները:

Ինչպես գործող սահմանադրությամբ, նախագծով էլ այս հանձնաժողովի գոյությունը չի բացառում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը կարգավորող մարմնի՝ Խորհրդի ստեղծումը:


Եվ մի փոքրիկ տարբերություն էլ. դարձյալ թվային: Գործող սահմանադրության 27-րդ հոդվածով է երաշխավորվում լրատվամիջոցների ազատությունը, հանրաքվեի դրված նախագծի՝  42-րդով:

 

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *