Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է լրագրողների եւ փաստաբանների համար նախատեսված «Զրպարտություն և վիրավորանք» ձեռնարկը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Ձեռնարկը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ում անհրաժեշտ է վիրավորանքի ու զրպարտության դատական գործերով մանրամասն ուղեցույց։ Հենց այդ նպատակից ելնելով ձեռնարկը կազմվել է այնպես, որպեսզի դրանից կարողանան օգտվել ոչ միայն ոլորտի մասնագետները, այլ նաև նրանք, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են իրավական պաշտպանության եղանակներ փնտրել վիրավորական կամ զրպարտող բնույթի հրապարակային հայտարարություններից։
Շնորհակալություն
Շնորհակալություն եմ հայտնում ձեռնարկի համահեղինակներ Արա Ղազարյանին և Արտակ Զեյնալյանին, ինչպես նաև Ձեզ ձեռնարկի համար։ Դատական պրոցեսի մեջ գտնվելով և չունենալով իրավաբանական կրթություն ձեռնարկը ինձ շատ օգնեց ինձ զրպարտելու համար հայցի հաջորդ դատական նիստին մասնակցելու համար։