Եվրոպայի ողջ տարածքից՝ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 երկրներից, ինչպես նաև Բելառուսից և Ռուսաստանից լրագրողները կարող են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 14-ը ներկայացնել իրենց լավագույն աշխատանքները։
Մրցանակը ներառում է հինգ անվանակարգ՝ յուրաքանչյուրը €10,000 արժեքով՝ նշանավորելով այն լրագրությունը, որը տեղեկացնում է, ներշնչում, հետաքննում և իրական ազդեցություն է ունենում։
Հայտերն ընդունվում են այն նյութերի համար, որոնք հրապարակվել են 2024 թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ դեկտեմբերի 31-ը։ Խնդրում ենք ձեր հոդվածը ներկայացնել բնօրինակ լեզվով՝ անգլերեն թարգմանության հետ միասին։
Մրցանակաբաշխության բոլոր մանրամասները և հայտի ձևաթուղթը կարող եք գտնել այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել [email protected] hասցեով։