2024.11.17,

Նյուսրում

Քաղաքական կողմնակալությունը՝ Հայաստանում մեդիայի նկատմամբ անվստահության պատճառ․ հետազոտություն

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայկական լրատվամիջոցների նորությունները վստահելի համարող մարդկանց թիվն աճել է։ Այս մասին է վկայում Հյաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտությունը:   

Եթե 2023թ․-ին իրականացված հարցման արդյունքներով 49%-ն էր վստահում հայկական լրատվամիջոցների նորություններին, իսկ այս տարի այդ թիվը կազմել է 53%։ 

Վերլուծությունը նաև ցուց է տալիս, որ հայկական լրատվամիջոցներն անվստահելի համարող հարցվածների 66%-ը սոցիալական և քաղաքական նորություններ ստանում է սոցիալական ցանցերից։ Հայկական լրատվամիջոցները վստահելի համարող հարցվածների 59%-ն է նորություններն ստանում նույն աղբյուրից: Այլ կերպ ասած՝ հայկական լրատվամիջոցների ներկայացրած լուրերն «անվստահելի» գնահատած հարցվածների կեսից ավելին լուրերը հիմնականում ստանում է սոցիալական ցանցերից։ 

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների առանձին աղբյուրների հանդեպ վստահելիությանը, ապա հարցվածների մեծամասնությունը հայկական ռադիոյի (71%) և հեռուստատեսության (67%) լուրերը «լիովին» կամ «որոշակիորեն» վստահելի է համարում: 

Եվ հակառակը՝ բլոգները/վլոգները, փոդքասթները (48%) և սոցիալական ցանցերը/մեսենջերները (51%) համարվում են ամենաքիչ վստահելի աղբյուրները։ 

Խոսելով վստահության պակասի պատճառների մասին, հարցման մասնակիցներն առավել հաճախ նշել են քաղաքական կողմնակալությունը՝ համարելով, որ քաղաքական օրակարգերը կամ քաղաքական թիմերին պատկանելությունն ազդում են լրատվամիջոցների վրա՝ հանգեցնելով միակողմանի լուսաբանման։ 

Նրանք նաև նշել են սենսացիոնիզմը, ընդգծելով, որ լրատվամիջոցներն ուշադրություն գրավելու համար հաճախ առաջնահերթություն են տալիս զգայացունց պատմություններին, ինչն էլ կարող է հանգեցնել իրադարձությունների իրական բնույթն աղավաղված ներկայացնելուն։  

Այսպիսով, մասնակիցների մեծ մասը նշել է, որ խուսափում է ցանկացած լրատվական ալիքից՝ փոխարենը նախընտրելով հետևել իր համար վստահելի որոշակի փորձագետների կամ հանրային գործիչների վերլուծական ծրագրերին կամ հոդվածներին։ Բացի այդ, որոշ մասնակիցներ նշել են, որ նախընտրում են տեղեկություն ստանալ սոցիալական ցանցերի, օրինակ՝ Տելեգրամի կամ այլընտրանքային լրատվական կայքերի միջոցով։ 

Միևնույն ժամանակ, գրեթե բոլոր մասնակիցները նշում են, որ լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը շատ սուբյեկտիվ է։ Մարդիկ հաճախ վստահում են լրատվամիջոցներին հիմնականում այն ժամանակ, երբ բովանդակությունը համապատասխանում է իրենց անձնական համոզմունքներին, արժեհամակարգին և տեսակետներին, և չեն հիմնվում առավել օբյեկտիվ գործոնների վրա։  

Այս միտումը ցույց է տալիս, որ անձնական համոզմունքների հետ համապատասխանությունը նշանակալի դեր է խաղում լրատվամիջոցների նկատմամբ վստահության հարցում՝ հաճախ ստվերելով վստահության գնահատման ավելի անկողմնակալ մեթոդները։ 

Հարցվածների կեսը (51%) կարծում է, որ հայկական զանգվածային լրատվամիջոցները նորությունների լուսաբանման ընթացքում արդյունավետորեն: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *