Պատերազմի ժամանակ ապատեղակատվության ալիքներն անընդհատ են և ռուս-ուկրանական պատերազմը այդ տեսակետից բացառություն չէ։
Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանն ասում է, որ Հայաստանն իր օրինակով 2020թ․-ին տեսել է, թե ինչ է կատարվում մեդիադաշտում պատերազմի ժամանակ և «փաստեր ստուգող լրագրողները շատ անելիք ունեն այս օրերին»։
«Մեր խնդիրրը հայալեզու մեդիա սպառողին ցույց տալն է, թե որտեղ է մանիպուլյացիան, որտեղ են կեղծում։ Կապ չունի որ կողմն է կեղծում՝ ռուսական թե ուկրաինական»,-ասում է փաստեր ստուգող լրագրողը։
Սևադան պատմում է, որ իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում տեղեկատվական ռուսալեզու աղբյուրներին, քանի որ պատերազմի մասին տեղեկությունները Հայաստան են հասնում հենց ռուսերենով կամ ռուսերենից թարգմանությամբ։
Սևադա Ղազարյանը իր ընթերցողներին խնդրում է ընդհանրապես տեղեկություններին վերաբերվել կասկածելով․ «Կարևոր է, որ ինքդ քեզ հարց տաս, թե որքանով է տրամաբանական լուրը, որը լսում կամ կարդում ես, որտեղից ես լսել այն։ Երբ կասկածում ես, սկսում ես լուծումներ փնտրել, փորձում ես այլ տեսանկյունից նայել հարցին։ Ու երբ այլ դիրքից ես նայում, կարող է շատ ավելի ամբողջական տեսնես պատկերը»։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: