Փետրվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հավանականությունը մեծ է։
«[…] ես շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը` ասելով, որ մենք, տեսեք, պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ որ պատերազմ սկսի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր, և այդ ժամանակ մենք արժույթային խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Եվ այ էդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երաշխավորում է երկրի համար վալյուտային հոսքեր», ասել է Փաշինյանը։
Ամուլսարի հանքի շահագործման կարևորության մասին վարչապետը առաջին անգամ չի խոսում։ Փետրվարի սկզբին նա շեշտում էր ներդրումներ ներգրավելու կարիքը։
Ամուլսարի շահագործման մասին վերսկսված քննարկումները հետպատերազմյան ծանր տնտեսական վիճակի հետևանք են։
Արցախյան երկրորդ պատերազմում պարտության արդյունքում Հայաստանը կորցրեց իր կարևորագույն տնտեսական ակտիվներից մեկը․ Սոթքի ոսկու հանքավայրի առնվազն կեսը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ստացվում է՝ կորցնելով այս հանքի կեսը, Հայաստանը կարող է հանքարդյունաբերությունից էլ ավելի մեծ տնտեսական կախման մեջ ընկնել։
Սոթքի հանքի դերը Հայաստանի տնտեսության մեջ ներկայացնում թվերով՝ վիզուալաված տվյալների պատմության տեսքով։
Կարինե Ղազարյան
Հոդվածը ստեղծվել է ForSet Fellowship կրթական ծրագրի շրջանակներում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: