2020.09.27,

Նյուսրում

Ռազմական դրություն՝ միայն պաշտոնական տեղեկատվություն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ռազմական դրության սահմանափակումներով այսուհետ լրատվամիջոցները կարող են հրապարակել միայն պաշտոնական տեղեկատվություն: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման)»:

Այժմ սա է Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքի հիմնական սահմանափակումը։ 

ՀՀ օրենքը ռազմական դրության համար նախատեսում է նաև խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում:

Նմանատիպ սահմանափակում է նախատեսում նաև Արցախի Հանրապետության համանուն օրենքը:

Ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով:

Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովը լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին այսուհետ ուղարկելու է շրջաբերականներ, որոնք օգտակար կլինեն ռազմական դրության պայմաններում աշխատանքների կազմակերպման համար։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *