2011.02.15,

Նյուսրում

Լրագրողների պաշտպանության կոմիտե. «Հարձակումներ մամուլի վրա 2010. Հայաստան»

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հրապարակել է «Հարձակումներ մամուլի վրա 2010. Հայաստան» տարեկան զեկույցը: Ըստ զեկույցի՝ Հայաստանում տարվա գլխավոր երկու զարգացումները եղել են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքը եւ «Գալա» հեռուստաընկերության հանդեպ ճնշումները:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխությունները Սարգսյանին հնարավորություն տվեցին վերահսկել երկրի հեզ հեռուստառադիոընկերությունները, որոնց մեծ մասը պատկանում էր կառավարամետ քաղաքական գործիչներին եւ գործարարներին»,- գրված է զեկույցում:

««Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին նոր օրենքը կարգավորող մարմիններին լայն լիազորություններ է տալիս չեղյալ ճանաչել հեռուստաընկերությունների արտոնագրերը: Հազվագյուտ քննադատող հեռարձակողներից «Գալա» հեռուստաընկերությունը ճնշումների  է ենթարկվում կառավարության կողմից»,- նշել է կոմիտեն:

Զեկույցի համաձայն՝ օրենքի փոփոխությունները կառավարությանը իրավական հիմք կտան շարունակել արգելել պոպուլյար հեռարձակող «Ա 1 +»-ը:

««Ա 1 +»-ը շարունակում է աշխատել որպես օնլայն ռեսուրս:  Կառավարության հավաստմամբ՝ ինտերնետից օգտվում է  երկրի բնակչության գրեթե 50 տոկոսը, թեեւ անկախ փորձագետների գնահատականը շատ ավելի ցածր էր: Տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոնցներնում ավելի շատ էր բազմակարծությունը, բայց նրանց լսարանը սահմանափակվում էր հիմնականում քաղաքային եւ կրթված բնակչությամբ»,- նշված է զեկույցում:

Կոմիտեն անդրադարձել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի մեկ այլ փոփոխությանը, որի համաձայն՝ այժմ  10 մարզերից յուրաքանչյուրին կարող է տրվել թվային հեռարձակման միայն մեկ արտոնագիր: Այս փոփոխությունը դիտարկվում է որպես Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը փակելու միջոց՝ տեղական միակ ալիքի, որը եթերում շարունակում է քննադատել կառավարությանը:

Զեկույցում նշված է, որ ինքնագրաքննությունը մնացել է լայնորեն տարածված մեդիայում, քանի որ ապօրինությունները սահմանափակում են լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիր առաջնորդների գործունեությունը: Ամբողջ տարվա ընթացքում Ոստիկանության աշխատակիցները անընդհատ հետապնդել, ծեծել եւ ձերբակալել են լրագրողներին:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետաքննության համաձայն՝ իշխանությունները, որպես կանոն, կանգնել են ոստիկանության կողմը եւ քննություն չեն անցկացրել ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ, իսկ երբեմն էլ մեղադրանքներ են ներկայացրել լրագրողներին, ովքեր բողոքել են օրենքի խախտումների դեմ:

Կոմիտեն, արձանագրել է նաեւ դրական փոփոխություն՝ զրպարտության ապաքերականացումը:

«Խորհրդարանը քրեական եւ վարչական օրենսգրքերում փոփոխություն մտցրեց՝ զրպարտությունը քրեական հանցագործություններից հանելու մասին: Ավելի ուշ Սարգսյանը հաստատեց փոփոխությունը, թեեւ դա ընկալվեց ավելի շուտ իբրեւ խորհրդանշական փոփոխություն, քանի որ այդ օրենքը հազվադեպ էր օգտագործվում լրագրողներին հետապնդելու համար, եւ իշխանությունները մամուլի վրա ազդելու բազմաթիվ այլ միջոցներ ունեին»,- նշված է զեկույցում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *