2018.07.12,

vox populi

«Եթե ուզում եմ Հայաստանի մասին թարմ տեղեկություններ ստանալ, առաջինը բացում եմ Twitter-ը»

Ահա ես Զվարթնոց Օդանավակայանում եմ հինգերորդ անգամ: Հուսով եմ, որ կկարողանամ ևս 50 և ավելի ուղևորություններ ունենալ դեպի Հայաստան: Միշտ ժամանում եմ երջանիկ, և իմ առաջին բառերը սահմանապահներին ուղղված «Բարև ձեզ»-ն է լինում: Իհարկե դա լավ սկիզբ է, բայց ի՞նչ է լինում, երբ ես սկսում եմ մտածել իմ ճամփորդության իրական նպատակների մասին: Դժվարություններ, դժվարություններ, դժվարություններ:

Ես ապրում եմ Արգենտինայում՝ Բոենոս Այրեսում: Հայոց ցեղասպանության դասընթացի իրավական ասպեկտների պրոֆեսորի օգնական եմ, պրոֆեսոր Ռոբերտո Մալխասյանը պատասխանատուն է, ես նրա օգնականն եմ: Մենք դասավանդում ենք երկուշաբթի և հինգշաբթի օրերին Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական դպրոցում: Մենք նաև հյուրընկալում ենք Հոլոքոստի, ցեղասպանությունների, խտրականության դեմ լիգայի ղեկավարությանը, կազմակերպում ենք շատ միջոցառումներ մեր Մեծ Եղեռնի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված համաշխարհային հանցագործությունների մասին:

Վերադառնալով Երևանի, Գյումրիի կամ Ղարաբաղի իմ առօրյային՝ ինչպե՞ս էի գլուխ հանում իմ հայերեն հարցազրույցներից, սեմինարներից և կոնֆերանսներից:

Անունս Լուսինա Մինասյան է, իրավաբան եմ, ծնվել եմ Արգենտինայում՝ Բուենոս Այրեսում: Հայերեն սովորել եմ Արևմտյան Հայաստանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ դպրոցում: Բազմաթիվ ճամփորդություններ եմ ունեցել դեպի Հայաստան 2016թ-ի մայիսից, վերջինը՝ 2018թ-ի հունիսը:

Առաջին անգամ 2016թ-ին, Սփյուռքի նախարարությունում պատիվ ունեի երկուժամյա հանդիպում ունենալ նախկին նախարարի հետ: Խնդիրն այն էր, որ դժվարությամբ էի շատ բառեր ընկալում, կարող եմ ասել, որ գրեթե չհասկացա մի ամբողջ նախադասություն: Ես համարձակություն չունեցա ասել իմ երկու գործընկերներին (սփյուռքի երկու կազմակերպություններից ևս ներկայացուցիչներ կային), որ չեմ ընկալել առաքելության նպատակը, ինչպես նաև խնդրել թարգմանիչ: Անհանգստացած էի, ամաչում էի ընդունել իրավիճակը:

Այդ ուղևորությանը պետք է մասնակցեի «Ավրորա» մրցանակաբաշխության բացմանը, որտեղ ես դժվար թե խնդիր ունենայի, քանի որ բոլորը խոսում էին անգլերեն, միջազգային հյուրեր շատ կային, բացի այդ հրավիրված էի որպես Ռաուլ Վոլլենբերգի միջազգային հիմնադրամի կամավոր, որը միավորում է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ընթացքում հրեա և հայ փրկարարներին: Գնացի նաև Համաշխարհային ֆորում, որտեղ կար թարգմանչական ծառայություն:

ՀԿ-ի հանդիպումները ևս անցնում էին հայերեն լեզվով, այնպես որ մի քիչ հուսահատված էի, բայց նորից չխնդրեցի թարգմանություն, քննարկվող հարցերը շատ հետաքրքրիր էին ինձ համար, ես ուզում էի մասնակից դառնալ:

Հաջորդ այցին՝ 2016թ-ի դեկտեմբերին, Հայաստանի Սահմանադրական դատարանում պատիվ ունեի մասնակցել իրավաբանների սեմինարին: Դատարանի նախագահը հանդես եկավ հայերեն ելույթով, որը դարձյալ ինձ անհարմար դրության մեջ գցեց հատկապես ինձ անհայտ և անծանոթ քաղաքական և իրավական տերմինների համար, այսպիսով նորից արգենտինացի տիկինը ամաչեց խնդրել թարգմանություն, քանի որ թվում էր մնացածները ամենևին թարգմանության խնդիր չունեին:

Այդ նույն ուղևորության ժամանակ հրավիրված էի Երևանի պետական համալսարան, դասընթաց վարելու և բացատրելու, ինչ ծրագրեր ենք անում Արգենտինայում: Նյութը մատուցում էի անգլերեն, որը ներկաների համար թարգմանվում էր հայերեն: Դասընթացից անմիջապես հետ, հանդիպեցի հիանալի մարդկանց համալսարանի անձնակազմից, իմ լեզվական խոչընդոտների վրա ծիծաղելուց հետո նրանք բերեցին երկու հսկա գրքեր, այնպես որ գնացի արևմտահայերենի և արևելահայերենի դասագրքերով զինված:

«Հետ գնացեք և մի փոքր պարապեք»,- ժպիտով ասացին նրանք հեռանալիս: Ամեն անգամ չհասկանալով դիմում էի Հայաստանում ապրող որևէ հայի, թե ինչու են ինձ ասում արևմտահայերեն սովորիր, ամեն անգամ այստեղ գալով նման իրավիճակի եմ բախվում: Բոլորը նույն բանն են ասում, Լուսիանա, դա նրա համար է, որպեսզի պահպանես մշակութային ինքնությունդ, մեր ժառանգությունը, լեզուն, որ մենք գրեթե կորցրել ենք տեղահանությունների և ցեղասպանությունների պատճառով ավելի քան հարյուր տարի առաջ:

Հաջորդ օրը ներկա էի Թալիշում Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի մամուլի ասուլիսին, որը ես ամբողջովին հասկանում էի, քանի որ նախորդ երեկոյան Ռուբենն ինձ տվել էր 2016թ-ի քառօրյա պատերազմի ժամանակ Մարդու իրավունքների խախտման զեկույցի անգլերեն տարբերակը: Ես Թալիշից Երևան եկա մի քանի լրագրողների հետ, իմ հայ-անգլերենը հիանալի էր ամբողջ շրջագայության ժամանակ, նրանք դեռ հիշում են ինձ, նույնիսկ իմ վարորդը, որին հանդիպել էի ընդամենը վերջին այցիս ժամանակ…

2017թ-ին բարեբախտաբար երկու անգամ եղա Հայաստանում: Առաջին անգամ «Ավրորա» մրցանաբաշխության ժամանակ՝ մայիսին, բոլորովին խնդիր չունեցա, չնայած նախարարությունում նշանակված հանդիպումները նորից ինձ դժվար կացության մեջ դրեցին:

Երկրորդ անգամ սեպտեմբերին այցի հիմնական նպատակը Սփյուռքի կոնֆերանսն էր և մի քանի կարևոր հանդիպումներ ՀԿ-ի հետ: Կոնֆերանսի ժամանակ ընտրեցի արտաքին գործերի քննարկման սեսիան:

Առաջին քննարկումը սկսվեց և ես ճնշված էի լսելով այդքան շատ քաղաքական տերմիններ: Շատ վատ էի, Բուենոս Այրեսի 30 ժամվա թռիչքից հետո լինել մարզահամերգային համալիրում և չհասկանալ ոչ մի նախադասություն:

Ինձնից ավելի վատ վիճակում էին Մեքսիկայի պատվիրակության անդամները, չնայած նրանք հայ էին, սակայն ընդհանրապես հայերեն չէին խոսում: Հայոց Ցեղասպանության քննարկման ժամանակ ես թարգմանիչ ունեի և երջանիկ էի, որ հեշտորեն ընկալում էի բանախոսների ելույթները:

Երրորդ քննարկման ժամանակ հանդիպեցի ընկերներիցս մեկին, որը խոսում է և արևելահայերեն, և արևմտահայերեն, խնդրեցի նրան մնալ կողքիս, քանի որ չէի ուզում բաց թողնել արևելագիտության մասին զրույցը:

2017թ-ի ուղևորության ժամանակ պետք է ասեմ, որ թուրքական պատվիրակություն կար, որը ժամանել էր Երևան, որպեսզի հաջորդ օրը ուղևորվեր Արցախ: Դա Երևանում իմ վերջին գիշերն էր, և ես հրավեր ստացա նրանց հետ ընթրելու: Կատարյալ եղբայրության մթնոլորտում էր հայերի և թուրքերի համար: Խոստովանելու խնդիր չունեմ, իմ նվիրական ցանկությունն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Այս մտքերով ես հիանալի ընթրիք ունեցա, որի ժամանակ խորհրդանշական էր զրույցը հայերեն և թուրքերեն լեզուներով: Բառերով չեմ կարող ասել, թե դա ինչ փորձառություն էր:

2018թ-ի այցի ժամանակ որոշել էի այլևս չթաքցնել իմ խեղճ հայերենը, դա  Գյումրիի ճամփորդության ժամանակ էր, երբ Սահակյան ընտանիքը տնակից տեղափոխվում էր բնակարան, միջոցառումը կազմակերպված էր հայրիկիս անունից, որը մահացավ 2017թ-ի մայիսին: Եթե ուզում եք ինքներդ համոզվել, կարող եք կարդալ «Առավոտ»-ի հոդվածը և ծանոթանալ իմ ամբողջ հայտարարությանը: Հանգիստ կարող եք ծիծաղել, թեև խոսում եմ լուրջ թեմաների մասին:

Կարող է եզրակացություն թվալ կամ ընդհանրապես ոչ, բայց ես կայցելեմ հայրենիք, երբ դրա հնարավորությունն ունենամ, որտեղ ինձ տանն եմ զգում, շարունակելու եմ խոսել իմ ոչ այդքան հուսալի արևմտահայերենով և պարտավոր եմ ապագայում օգտագործել ավելի շատ հայերեն, քան անգլերեն բառեր:

Ի դեպ, մեծ շնորհավորանքներ մեր երկրին և լավագույն մաղթանքներս, ինչպես միշտ:

Տարվա մնացած մասը, երբ Հայաստանում չեմ լինի, տարբեր սոցիալական մեդիայի հարթակներով կհետևեմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:

Ինստագրամը գեղեցիկ տեսարանների, գորգերի, մշակույթի տարածման հարթակ է:

2009թ-ից հիմնականում օգտագործում եմ Twitter-ի հարթակը և հավատացած եմ, որ հարթակի հայ օգտատերերի թիվը մեծանում է, հատկապես վերջին երկու տարիներին: Ժամանակ եմ տրամադրում, հետևում հայաստանյան հաշիվների, որոնք կարող են ինձ օգտակար լինել: Բայց այժմ նրանք առաջինն են հայտնվում իմ թայմլայնում…

Ֆեյսբուքը կարծես թե ավելի ընդգրկուն լսարան ունի Հայաստանում, չնայած ավելի կարճ ժամանակ եմ այնտեղ անցկացնում: Եթե ուզում եմ Հայաստանի մասին թարմ տեղեկություններ ստանալ, առաջինը բացում եմ Twitter-ը, հետո նույն բանը հաջորդ օրը տեսնում ֆեյսբուքում:

Ֆեյսբուքի հետ կապված միակ բացառությունը թավշյա հեղափոխության ժամանակ էր, քանի որ այստեղ շատ ուղիղ միացումներ կային, հատկապես հետևում էի նրան, որն ուներ անգլերեն թարգմանություններ: Ամեն օր արթնանում էի և տեղական նորություններին հետևելու փոխարեն միանում Թվիթերին և գտնում Հայաստանի զարգացումների մասին նորություններ:

Միակ բանը, որ ինքս չգիտեմ, միգուցե ժամանակը և փորձառությունը կօգնեն, դա տեղեկատվության աղբյուրների կողմնակալությունն է: Բայց գոնե ես տեղեկացված եմ:

Հայաստանը փոքր, բայց արժեքավոր երկիր է, մի քանի լեզուներով շփվող մարդկանցով: Բացի տեղական մշակույթից այնքան կարևոր բաներ կան, որ հայերը կարող են առաջարկել ունեցած մշակույթից և այն դանդաղորեն դառնում է վայր, որտեղ բոլորը հավաքվում են։ Վերադառնալով թեմային՝ երկիրը պետք է ունենա արձագանքներ սոցիալական մեդիայում:

Հայաստանն այն վայրն է, որտեղ տեղի են ունենում աշխարհի երկխոսությունները, եկեք չնվազեցնենք կամ սխալ չօգտագործենք այդ առավելությունը: Մենք Հարավային Կովկասի գանձն ենք:

 

Լուսիանա Մինասյան
Հայոց ցեղասպանության դասընթացի իրավական ասպեկտների դոցենտ, Բուենոս Այրեսի համալսարան

 
 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *