Բեռլինի լրագրության դպրոցը հայտարարում է ընդունելություն «Մեդիա գործընկերները հանուն ժողովրդավարության, թափանցիկության եւ փոխանակման» 9-օրյա ծրագրում, որը կկայանա նոյեմբերին Բեռլինում եւ կհուրընկալի 10 լրագրողի Արեւելյան գործընկերության 6 երկրներից:
Ընտրված մասնակիցները կծանոթանան գերմանական մեդիային եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին: Ծրագիրը ներառում է դասախոսություններ եւ էքսկուրսիաներ: Մասնակիցները նաեւ կայցելեն տարբեր հաստատություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվ են Արեւելյան գործընկերության երկրներում, հատկապես մեդիայի ոլորտում:
Մասնակիցների համատեղ աշխատանքները կհրապարակվեն կամ կհեռարձակվեն ծրագրի կայքում եւ այն լրատվամիջոցում, որի համար աշխատում են: Լրագրողները հնարավորություն կունենան գործընկերների հետ փորձի փոխանակում իրականացնելու եւ համագործակցություն հաստատելու:
Ընդունվում են ցանկացած տարիքի անգլախոս լրագրողների հայտեր Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովային եւ Ուկրաինայից: Դիմողը պետք է ունենա առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ: Տրանսպորտի եւ կեցության ծախսերը կհոգա ծրագիրը:
Հայտերի ընդունման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմելու վերջնաժամկետն է 2015 թվականի սեպտեմբերի 20-ը:
media.am