2019.11.07,

Պատկեր

Թերթերի երկրորդական նշանակությունը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

«Հայաստանի Հանրապետություն» թերթի էջերը ծածկել են Երևանյան ամենաբանուկ փողոցներից մեկում գտնվող խանութի արտաքին հատվածը:

Այժմ խանութի ներսը անտեսանելի է, բայց ընթեռնելի:

Անցորդներն անտարբեր չեն անցնում խանութի ցուցափեղկերի կողքով, նայում են թերթի էջերին ու վերհիշում, որ կար ժամանակ, երբ տեղեկություն ստանալու համար հարկավոր էր կարդալ տպագիր թերթ: 

Մեդիասպառման մասին վերջին հետազոտությունը, որն անց է կացվել Երևանի և մարզերի 1200 քաղաքացու շրջանում, ցույց է տալիս, որ մարդկանց համար նորությունների ստացման հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է (72%), համացանցային ռեսուրսներն ու սոցիալական ցանցերը (57%):

Ամեն օր թերթ կարդում է հարցվածների միայն 2%-ը:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը ակամայից դարձել է պատի թերթ, թեև նպատակը ոչ թե լրատվություն հասցնելն է, այլ ծածկույթի դեր կատարելը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *