Facebook-ի օգտատերերը նորություններ են ստանում իրենց հարազատներից ու ընկերներից, իսկ Twitter-ի օգտատերերը՝ լրագրողներից

03.04.2012, Մեդիագլոբ

Վերջերս հրապարակված լրատվական մեդիայի վիճակի հաշվետվությունը ցույց տվեց, որ նոր տեխնոլոգիաներն, իրոք, ստիպում են լրագրողներին քիչ միջոցներով հնարավորինս շատ բան անել:

Անցյալ շաբաթ տեղեկացանք, որ տպագիր արդյունաբերության գովազդից ստացվող շահույթն  այս տարի նվազել է 7,3 %-ով եւ հասել ամենացածր ցուցանիշին սկսած 1984 թվականից: Ինչի հետևանքով՝ լուրերի բաժինները (newsroom) շարունակում են անկում ապրել:

Մինչդեռ ըստ Լրագրողների կատարելագործման ծրագրի հաշվետվության՝ լսարանի կարիքներն ու պահանջները շարունակում են աճել եւ ֆրագմենտավորվել:

Հաշվետվությունում ասվում է, որ սոցիալական մեդիան նորությունների կարեւոր հիմնաղբյուր է, բայց այն շարունակում է մնալ ավելի փոքր եւ լրացուցիչ միջոց նորությունների հայթայթման մեթոդների շարքում, ինչպես օրինակ՝ ուղղակիորեն լրատվական կայք մտնելը, վեբ ցանցում կամ ագրեգատորում որոնելը: 

Սմարթֆոններ ու պլանշետներ ունեցող մարդիկ օգտագործում են դրանք որպես նորությունների սպառող, բայց նորություններ ստանալու համար շարունակում են օգտվել նաեւ իրենց լափթոփերից ու անձնական համակարգիչներից:


ՊԱՏԿԵՐ 1
Թվանշային նորությունների սպառողները համալրում են նորություններ սպառողների բանակը.
Դեսքթոփ/լափթոփ նորությունների սպառողների 34%-ը նորություններ է ստանում նաև սմարթֆոնից
Դեսքթոփ/լափթոփ նորությունների սպառողների 17% -ը նորություններ է ստանում նաև պլանշետից
Սմարթֆոնով նորություններ սպառողների 27%-ը նորություններ է ստանում նաև պլանշետից
5%-ը նորություններ է ստանում բոլոր երեքից   

«Սպառողները հակված են նորություններ ստանալ առավել նոր ֆորմաների միջոցով եւ անգամ կարող են դրանք դարձնել լրատվության իրենց  հիմնական աղբյուրը,-ասվում է հաշվետվությունում, - Բայց միեւնույն ժամանակ նրանք չեն հրաժարվում հին ձեւերից:  Այսպիսով նրանց լրատվություն ստանալու փորձառությունն ընդլայնվում ու խորանում է»:

Լրատվական մեդիայի իրավիճակի մասին հաշվետվությունը հիմնված է նոր հարցման արդյունքների վրա, որոնք ներկայացնում են թե ինչպես են Ամերիկայի չափահաս քաղաքացիներն օգտագործում սոցիալական մեդիան եւ շարժական սարքերը նորություններ ստանալու համար:

Ահա այդ հարցման մի քանի արժեքավոր վիճակագրական տվյալներ՝ սոցիալական եւ շարժական ժուռնալիստիկայի մասին:

Ամերիկացիների մեծ մասն այսօր նորություններ է ստանում թվանշային սարքերից.  առաջին շարքում են դեսքթոփ եւ լաբթոփ անձնական համակարգիչները, հարցվողների 70%-ը նորություններ է կարդում դրանցով: Բայց տարածում են ստանում նաեւ պլանշետներն ու սմարտֆոնները, ամերիկացիների 23%-ը լուրեր է ստանում դրանց միջոցով: 

Չափահաս ամերիկացիների միայն 9%-ն է «շատ հաճախ» նորություններ ստանում սոցիալական լրատվամիջոցներից:  Ինչպես գիտենք, սոցիալական ցանցային վեբ կայքերն ու շարժական ծրագրային հավելվածները թեւ շատ հանրահայտ են եւ լայն սպառում ունեն, բայց նորությունների հետ քիչ են առնչվում:

Նեղացնելով հարցման շրջանակը՝ կպարզենք, որ թվանշային ձեւաչափով լուրեր են ստանում սպառողների 52%-ը , որոնք նորություններ ստանալու համար «առնվազն երբեմն» օգտագործում են սոցիալական մեդիան:

Իհարկե, սոցիալական մեդիայի արժեքը չի կարելի չափել միայն լսարանի ծավալով. Սոցիալական մեդիան կարող է  իմաստալից քննարկումների, ներգրավվածության եւ համագործակցություն մեջ ընդգրկել ժուռնալիստիկան, ինչը օգտակար է լրատվամիջոցի բոլոր ընթերցողների համար: Սոցիալական լրատվամիջոցներն այժմ զբաղեցնում են լրատվական կայքերի այցելության հոսքերի (տրաֆիկի) 9%-ը:

Նորությունների հայթայթման մյուս միջոցները բաշխված են հավասարաչափ: Միացյալ նահանգների չափահասների 36%-ը «շատ հաճախ» լուրեր ստանում է կոնկրետ լրատվական կայքից կամ այդ լրատվամիջոցի շարժական ծրագրային ապահովումից,  32% -ը՝ որոնման եղանակով, 29% -ը՝ կայքի կամ ծրագրային հավելվածների միջոցով: 

ՊԱՏԿԵՐ 2
Լուրերի սպառումը թվանշային սարքերով
դեսքթոփ/լափթոփ համակարգիչ -70%
սմարթփոն – 51%
պլանշետ – 56 %

Facebook-ը  նորությունների ավելի մեծ աղբյուր է, քան  Twitter-ը եւ ընդգրկում է Twitter-ի լսարանի մեծ մասին: Ընդհանուր առմամբ, մարդկանց 7%-ը «շատ հաճախ» նորություններ է ստանում Facebook-ից, իսկ Twitter-ից՝ ընդամենը 3%: Եթե նվազեցնենք չափանիշը դեպի «ոչ այնքան հաճախ օգտվողների», ապա Facebook-ը կստանա լրացուցիչ 19%, այն դեպքում երբ Twitter-ին բաժին կընկնի հավելյալ 4 %:

Բացի այդ՝ Twitter-ից եկած նորությունների առաջարկ ստացողների 82%-ը օգտվում է նաեւ Facebook-ից եկած նորությունների առաջարկից:

Facebook-ի, ևաեւTwitter-ի օգտատերերը նորություններ են ստանում տարբեր ֆիլտրերից,  Facebook-ի օգտատերերը հետեւում են իրենց հարազատների ու բարեկամների տարածած լինքերին, իսկ Twitter-ի օգտատերերը հետեւում են շատ ավելի լայն աղբյուրների հղումներին», - նշվում է հաշվետվության ամփոփման մեջ:

ՊԱՏԿԵՐ 3
Լուրեր Facebook–ում ընկերներից և ընտանիքի անդամներից
Facebook – ընկերներ/ընտանիք՝  70%, լրատվական կայքեր/լրագրողներ՝ 13 %
Twitter - ընկերներ/ընտանիք՝  36%, լրատվական կայքեր/լրագրողներ` 27 %

Սա միգուցե պայմանավորված է նրանով, որ սոցիալական մեդիայի օգտատերերը Twitter-ից ստացած բովանդակությունը համարում են ավելի բացառիկ (ունիկալ), քան Facebook-ինը:

ՊԱՏԿԵՐ 4
Twitter-ի նորություններն ավելի ունիկալ/յուրահատուկ4 են.
Facebook – մեծամասամբ5 ամենուր հանդիպող լուրեր  56%,  մեծամասամբ ուրիշ տեղ չհանդիպող լուրեր՝ 34 %, մեծամասամբ  խառը լուրեր` 3 %
Twitter - մեծամասամբ լուրեր, ամենուր հանդիպող լուրեր՝  43%,  մեծամասամբ ուրիշ տեղ չհանդիպող լուրեր՝ 39 %, մեծամասամբ  խառը լուրեր ` 1 %

Twitter-ից օգտվողները հիմնականում տղամարդիկ են, երիտասարդ (18-29) եւ ավելի կրթված, քան մյուսները հասարակությունում.


Ընդհանուր պատկերնն այսպիսին է. լրատվական ընկերութունները պետք է միաժամանակ վարեն գերազանց ինտերնետային կայք՝ օպտիմիզացված որոնման համակարգով, ագրեգացիոն համակարգով, ներգրավեն սոցիալական ցանցերը, տեղադրեն սմարթփոնի ու թաբլետները ծրագրերի հավելվածներ եւ այլն: Ոչ մի առանձին վերցրած լսարանի պլատֆորմ այնքան փոքր չէ, որպեսզի անտեսված լինի, և ոչ մեկն այնքան մեծ չէ, որ կուլ տա մյուսներին:

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում

Հեղինակ՝ Ջեֆ Սոնդերման
Թարգմանությունը՝ Քրիստինա Հարությունյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?