Ճամփորդական դրամաշնորհներ հետաքննող լրագրողների համար

27.07.2017, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է ճամփորդական դրամաշնորհների մրցույթ հետաքննող լրագրողների համար։

Մրցույթն անցկացվում է «Մեդիան քաղաքացիաների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել Հայաստանում հետաքննական լրագրության զարգացմանն ու լրագրողների անդրսահմանային/միջազգային համագործակցությանը։

Մրցույթի արդյունքում ընտրված 3 լրագրողներ հնարավորություն կունենան փորձի փոխանակման ծրագրի շրջանակում այցելել Մերձբալթյան երկրների, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի լրատվամիջոցներ և հետաքննական լրագրության կենտրոններ, մասնակցել խմբագրության աշխատանքներին, կատարել հետազոտություններ, իրականացնել համատեղ հետաքննություններ և այլն։

Ճանապարհածախսը և կեցության ողջ ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն հյուրընկալող խմբագրությունների հետ։

Դրամաշնորհ ստացած լրագրողները կարող են ընտրել հյուրընկալող խմբագրություններ ՄՆԿ-ի առաջարկած ցանկից կամ իրենք առաջարկել այն լրատվամիջոցը, որի հետ կցանկանան համագործակցել (եթե ունեն գործընկերներ կամ աշխատանքային համագործակցություն տվյալ լրատվամիջոցի հետ):

Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝

  • առնվազն 3 տարվա լրագրողական փորձ
  • լրագրողական հետաքննությունների փորձ
  • անգլերենի և/կամ հյուրընկալող խմբագրության ազգային լեզվի իմացություն

Այցի տևողությունն է 7-10 օր։

Դիմելու համար անհրաժեշտ է mgrigoryan@mediainitiatives.am հասցեին ուղարկել լրացրած հայտադիմումը, (որը կարող եք ներբեռնել այստեղից), հակիրճ կենսագրական (ռեզյումե), լրագրողական հետաքննության 3 հրապարակված/հեռարձակված աշխատանք (հոդված, ռեպորտաժ, ռադիոնյութ և այլն):

Նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որը կանցկացնի մասնագիտական հանձնաժողովը։

Մասնակցության դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017թ-ի սեպտեմբերի 17-ն է։

Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: