«Հեղափոխությունը ուղեղներում» ստեղծարար մտածողության դասընթաց

17.07.2019, Հայտարարություն

Օգոստոսի 25-31-ը Հայաստանի սարերում կանցկացվի ստեղծարար մտածողության դասընթաց՝ «Հեղափոխությունը ուղեղներում» թեմայով։ 

Դասընթացը նախատեսված է նախագծերի ղեկավարների, արտադրության և ծրագրի մենեջերների, դիզայներների, մարքետոլոգների, համակարգողների ու բոլոր ստեղծագործական մասնագետների համար։ 

«Գոնզո դիզայն» ընկերության և Masters դպրոցի համատեղ ծրագրով նախատեսվում է վերացական կերպարները իմաստի վերածել, հայեցակարգեր մշակել, ստեղծել հեղինակային և վաճառվող լուծումներ։ 

Ամեն օր կանցկացվեն հայտարարված թեմաներով տեսական պարապմունքներ, արշավներ դեպի սարեր, գործնական աշխատանքներ, աշխատանքների ցուցադրություններ և վավերագրական ֆիլմերի դիտումներ։  

Ծրագիրը վճարովի է։ Դիմելու և այլ մանրամասների համար այցելեք այստեղ։