Ընդունելություն «Go Group»-ի լրագրողական դպրոցում

12.03.2014, Հայտարարություն

«Go Group»-ի «Ինչպե՞ս» [«КАК?» (Кавказский авторский курс)] լրագրողական դպրոցը հայտարարում է ընդունելություն: Ութամսյա ինտենսիվ դասընթացը նախատեսված է Հարավային Կովկասին ցանկացած տարածաշրջանի երիտասարդ (մինչեւ 30 տարեկան) լրագրողների համար:

Դասընթացի մասնակիցները ութ ամիսների ընթացքում կսովորեն վավերագրական ֆիլմերի եւ ֆոտոպատմությունների ժամանակակից հիմունքները: Դասերը կլինեն ինչպես իրական ռեժիմով, այնպես էլ օնլայն:

Ընտրված 11 լրագրողները դասընթացի ավարտին ներկայացնելու են երեք պրոֆեսիոնալ աշխատանք՝ վավերագրական ֆիլմ, ֆոտոպատմություն «նոր մեդիա» ժանրում, եւ հակամարտության (քաղաքական, էթնիկ, կրոնական, գենդերային, այլ) թեմայով էսսէ-հետազոտություն:

Ընտրված ուսանողները դասընթացի ընթացքում կապահհովեն անհրաժեշտ տեխնիկայով (ֆոտո, վիդեո կամերաներ):

Դասընթացի լեզուն՝ ռուսերեն:

Դասընթացին դիմելու մանրամասների համար կարդացեք «Go Group»-ի հայտարարությունը ռուսերենով: