Գրադարանում. Գնել Նալբանդյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը դժվար գործ է համարում լսարանի հետ աշխատանքը հատկապես խոշոր, հեղինակություն ու ճանաչելիություն ունեցող մեդիայի դեպքում:

Նա կարևորում է լուրերի պասիվ սպառողին ակտիվ լսարան դարձնելը: Եվ նշում է, որ երբ զանգվածային մեդիայի լսարանը հասնում է կրիտիկականի, սկսում է ռեգրեսի դեր կատարել:

«Գրագետ լսարան ունենալու համար պետք է գրագետ ձևով պատրաստել օգտակար լուրեր: Այսինքն, փորձել այնպես անել, որ լուրերի մեծ մասը չլինի մեդիա աղմուկ կամ մեդիա աղբ», – ասում է Գնել Նալբանդյանը:

Մեդիագրագետ մարդուն նա այսպես է բնութագրում. «Նա գիտե, թե ինչ է ուզում աշխարհից ու ինչ կարող է տալ աշխարհին և այդ նպատակով էլ կարդում է թե՛ գիրք, թե լրատվություն»:

Դարակում

Հայաստանում ընթացքի մեջ է մեդիագրագիտության շաբաթը։ Դասավանդողներին օգնելու համար Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հինգ գրքույկ է հրատարակել։ Ինչ է լուրը, ինչպես վերլուծել տեղեկությունները, բացահայտել ու ստուգել կեղծ տեղեկությունները, ինչ է լրագրողական էթիկան։ 

Մեդիագրագիտության օժանդակ այս նյութերը հասանելի են տպագիր և էլեկտրոնային տարբերակներով։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *