Ինչպես գտնել ֆինանսավորում մեդիա ծրագրերի համար. դասընթաց Գերմանիայում

18.05.2017, Հայտարարություն

«Ինչպես ֆինանսավորել անկախ լրագրողական կրթությունը, ծրագրերը, բիզնես մոդելները» դասընթացը բաց է Արևելյան գործընկերության և Ռուսաստանի 18-27 տարեկան երիտասարդ լրագրողների համար: Դասընթացը տեղի է ունենալու Գերմանիայի Պոստդամ քաղաքում սույն թվականի սեպտեմբերին: Տևողությունն 8 օր է:

Կոնկրետ օրինակներով մասնակիցները ծանոթանալու են ֆինանսավորման տարբեր մոդելների, քննարկելու են որոնք են ավելի նպատակահարմար իրենց կարիքների համար՝ հաշվի առնելով գտնվելու վայրն ու կարողությունները:

Անկախ լրագրության և հիմնադրամների կարևորագույն դերակատարները կներկայացնեն անկախ լրագրության պահպանման, համայնքների ստեղծման և հիմնադրամներից ֆինանսավորման դեպքում անկախության պահպանման ռազմավարական մոդելներ:

Մասնակիցները դասընթացի շրջանակներում հնարավորություն կունենան որպես ծրագրի ամփոփում ստեղծել անկախ օնլայն մեդիայի իրենց սեփական հայեցակարգը:

Հիմնական ծրագրից բացի նախատեսված է նաև երկօրյա հյուրընկալություն փորձառու և սկսնակ խմբագրություններում Պոստդամում և Բեռլինում:

Մասնակցության համար պետք է ծրագիր, որտեղ ներկայացվում է իրատեսական անկախ լրագրության հայեցակարգ, մասնակցի երկրից կամ այլ երկրներից ծրագրերի օրինակներ: Ինչպես նաև պետք է մշակել անկախ լրագրության խոչընդոտների մասին փոքրիկ հետազոտություն:

Պետք է կցել հետաքրքրվածության նամակ, ինքնակենսագրական և տեքստ, որում պետք է բացատրել, թե ինչ պատճառներով է մասնակիցը դիմում ծրագրին: Ընտրված մասնակիցներին կհրավիրեն Skype հարցազրույցի, որին կհաջորդի վերջնական որոշումը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 12-ն է: Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով: