«Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ

12.03.2014, Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձող վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթ: Մրցույթի նպատակն է վավերագրական ֆիլմերի միջոցով հասարակության լայն շրջանակներին ներկայացնել Հայաստանի կրոնական և էթնիկ բազմազանությունը, վեր հանել խնդիրներ, որոնց առնչվում են կրոնական խմբերը Հայաստանում, քննարկել  հայաստանցու ազգային ու կրոնական ինքնությունները։ Ֆիլմերի բովանդակությունը նեղ սահմանափակում չի ենթադրում, սակայն պետք է համապատասխանի մրցույթի հիմնական թեմային։

Տեսաֆիլմի նախընտրելի տևողությունը` 15-20 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբեր և անհատներ:

Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.    Մասնակցության հայտ (օրինակը կարելի է գտնել ԵՀՀ ինտերնետային կայքում։
2.    Սցենարական հայտ, որն ընդգրկում է.

  • Սցենարական առաջարկը` ֆիլմի համառոտ նկարագրություն (մինչև 2 էջ, Sylfaen տառատեսակ)
  • Ֆիլմի արտադրության աշխատանքային գրաֆիկը (աշխատանքը պետք է ավարտված լինի մինչև 2012 թվականի սեպտեմբերի 15ը):
  • ստեղծագործական խմբի ղեկավարի համառոտ կենսագրությունը, խմբի հիմնական անդամների ցուցակը:


3.    Ֆիլմի նկարահանման մանրամասն նախահաշիվ, ֆիլմի բյուջեն չպետք է գերազանցի 5000 եվրոն:
4.    Հայտատուի (պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր) նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն DVD ձևաչափով:

Ընտրության չափանիշները

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի առկայությունը
  • Ներկայացված սցենարի ինքնատիպությունը և պրոֆեսիոնալիզմը
  • Գաղափարի իրագործելիությունը
  • Բյուջեի իրատեսական լինելը
  • Հայտատուի նախկինում կատարած աշխատանքների որակը


Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31 է. մրցույթի արդյունքները կհրապարակվեն ապրիլի 15-ին:

Ծանոթություն

  • Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել 1-4 հայտ, սակայն կընտրվի ներկայացված աշխատանքներից միայն մեկը;
  • Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը;
  • Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:


Հարցերի դեպքում դիմել Իզաբելլա Սարգսյանին 251575 (119) հեռախոսահամարով և էլ-փոստով` [email protected] :