Հանդիպում լրագրողների համար միգրացիայի հարցերով ԵՄ փորձագետների հետ

02.10.2014, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հոկտեմբերի 14-ին միգրացիայի թեման լուսաբանող լրագրողներին հրավիրում է ԵՄ փորձագետների հետ հանդիպման: Հանդիպման թեման՝ օրինական (ներառյալ՝ աշխատանքային) միգրացիայի հնարավորություններն են Եվրամիության առանձին երկրներում՝ Լեհաստանում և Ֆրանսիայում:

Օրակարգում ՝

  • Հելեն Հարարի, Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակ – OFII (Ֆրանսիա)
  • Իվա Յակոպովիչ, Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակ – OFII (Ֆրանսիա)
  • Տոմաշ Ցիտրինովիչ, Օտարերկրացիների հարցերով գրասենյակ (Լեհաստան)
  • Ալեքսանդրա Լանգե, Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարություն (Լեհաստան)

Փորձագետները կներկայացնեն իրենց նախապատրաստած տեղեկությունները, ապա կպատասխանեն լրագրողների հարցերին: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում և կտևի 3 ժամ, 11:00-14:00-ը: Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 26/1 շենք, 9-րդ հարկ, «Արգիշտի» սրահ: Խնդրում ենք՝ ձեր ներկայությունը հանդիպմանը հաստատել մինչև հոկտեմբերի 10-ը` նամակ ուղարկելով հետեւյալ հասցեին` [email protected]:  

Լրագրողների համար այս հանդիպումները «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի մասն են: Արշավն անցկացվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս)։ Հեռ. 010 58 36 20:055 89 57 (Նարինե Սաֆարյան) կամ այցելեք ՖԲ-ի Միգրացիայի կողմնացույց էջը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?