«ԵՄ-ի լուսաբանում. Հարցազրույցի հմտություններ» 2-օրյա գործնական դասընթաց

28.08.2014, Հայտարարություն

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մեդիահարեւանություն» ծրագիրը հրավիրում է Հայաստանի լրագրողներին մասնակցելու «ԵՄ-ի լուսաբանում. Հարցազրույցի հմտություններ» 2-օրյա գործնական դասընթացին:

«Մեդիահարեւանություն»

«Մեդիահարեւանությունը» եռամյա կրթական ծրագիր է՝ նախատեսված հեռարձակող, տպագիր եւ առցանց ԶԼՄ-ների լրագրողների, խմբագիրների եւ մենեջերների համար: Ծրագիրն իրականացնում է «BBC Media Action»-ի կողմից ղեկավարվող կոնսորցիումը՝ ԵՄ-ի ֆինանսավորմամբ:

Ծրագիրն ունի 2 գլխավոր նպատակ`

Լրագրողների մասնագիտական կարողությունների ամրապնդում, մասնավորապես՝ ԶԼՄ-ի անկախության եւ առցանց ԶԼՄ-ների ոլորտում:

Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում եւ Կովկասում ԵՄ-ի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ռազմավարության լուսաբանման խթանում:

1) «ԵՄ-ի լուսաբանում. Հարցազրույցի հմտություններ» գործնական դասընթաց (Հոկտեմբերի 7-8, 2014)

Հարցազրույցների տարբեր տեսակների ուսումնասիրություն,
Ինչպես փնտրել տեղեկություն ու պատրաստվել հարցազրույցին,
Ինչպես վերաբերվել ու չխաբել զրուցակցին,
Ինչպես ձևակերպել հարցերը,
Երբ և ինչպես ընդհատել,
Ինչպես վերծանել ձայնագրությունն ու խմբագրել նյութը:

Պահանջներ`

Լրագրողի կամ խմբագրի 2 տարվա աշխատանքային փորձ ցանկացած տեսակի ԶԼՄ-ում,
Միջազգային նորությունների և հատկապես ԵՄ-ի ու առնչվող թեմաների լուսաբանման հետաքրքրություն:

Գործնական դասընթացը տեղի կունենա Երևանում: Այն կվարեն «Բի-բի-սի»-ի, «Ֆրանսպրես» գործակալության եւ կոնսորցիումի անդամ հանդիսացող այլ միջազգային լրատվամիջոցների առաջատար լրագրողները եւ փորձառու մասնագետները: Ուսուցումը գործնական բնույթ կունենա:

Սա երկօրյա դասընթաց է, եւ Ձեր ներկայությունը պարտադիր է:

Եթե դուք ներկայումս աշխատում եք հայաստանյան որեւէ ԶԼՄ-ում, դուք, հավանաբար, կցանկանաք գրանցվել այս սեմինարին մասնակցելու համար:

Դասընթացի աշխատանքային լեզուն՝ անգլերեն (թարգմանությունը կապահովվի):

Նշում` Նախկինում «Մեդիահարեւանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին մասնակցած անձինք չեն կարող դիմել:

Դիմումի հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել CV եւ նամակ՝ ձեր աշխատանքային փորձի եւ ներկայացված պահանջներին համապատասխանության նկարագրությամբ [email protected] հասցեով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. սեպտեմբերի 11-ը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?