Ընտրությունների լուսաբանման դասընթաց

11.09.2019, Հայտարարություն

«ՏԻՄ ընտրությունների լուսաբանման առանձնահատկությունները» խորագրով դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ին «Բեսթ Վեսթերն Փարադայս Հոթել Դիլիջան»-ում:

Փորձագետները կներկայացնեն տեղեկատվություն ՏԻՄ օրենսդրական կարգավորումների, ՏԻՄ-երում կանանց մասնակցության առանձնահատկությունների մասին, ինչպես նաև՝ օրինակներ նախորդ ՏԻՄ ընտրությունների լուսաբանումների, դիտորդական առաքելությունների ընթացքում ձեռք բերված փորձի և քաղված դասերի մասին:

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ՏԻՄ ընտրությունների լուսաբանման գենդերային զգայուն մոտեցումների վերաբերյալ:

Դասընթացն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Նախաձեռնությունը կազմակերպվել է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և #ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] և [email protected]  հասցեներին, նշելով՝ անուն - ազգանուն, լրատվամիջոց, հեռախոսահամար, հղում Ձեր հեղինակային մեդիա նյութից:

Դիմում հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՕքսԵՋեն հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Քոչինյանի հետ՝ հեռ. 093647718, 043 401304:

Դասընթացի մասնակիցը պարտավորվում է լրագրողական նյութ պատրաստել սեպտեմբերի 29-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ՝ կանանց մասնակցության հատուկ շեշտադրումով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?