Գրադարանում. Էդուարդ Իսրայելյան

09.05.2019, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը համոզված է ու ավանդական ու սոցիալական մեդիայում քննարկումները պետք է հաշվի առնեն երեխայի լավագույն շահը։

Իսրայելյանն ասում է, որ Հայաստանում երեխաների նկատմամաբ սեռական բռնության դեպքերը տարեցտարի ավելանում են և այդ մասին պետք է խոսել․ «Մարդիկ արդեն ավելի հաճախ են դիմում իրավապահ մարմինների նման դեպքերում ու նախկինի պես չեն թաքցնում և դա դրական է։ Մարդիկ սկսել են խոսել, դիմել իրավապահ մարմիններին։ Դա նաև կանխարգելման միջոց է»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համագործակցում է լրագրողների հետ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերում։

«Կայացած լրատվամիջոցները ունեն իրենց ներքին էթիկայի նորմերը, որտեղ նշված է, թե իրենք ինչպես պետք է լուսաբանեն երեխաներին վերաբերող հարցերը, ինչպես անեն, որ չվնասեն երեխաներին։ Կան իհարկե կայքեր, որոնց չի հետաքրքրում երեխաների իրավունքները»,- ասում է Էդուարդ Իսրայելյանը։

Դարակում

Երեխաների մասին պատմություններում չմոռանալ երեխաների իրավունքների մասին։ Հայերենով ու հայ հեղինակների կողմից ստեղծված Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը ձեռնարկը լրագրողների համար է։ Այն փոխանցում է գլխավոր ուղերձը՝ հարգել երեխայի արժանապատվությունն ու իրավունքները ցանկացած իրավիճակում։

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?