Գրադարանում. Դավիթ Ասատրյան

02.05.2019, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Փաստաբան Դավիթ Ասատրյանը լուրջ խնդիր է համարում գործատուի ու լրագրողների աշխատանքային պայմանագրերի բացակայությունը: Եթե չկա օրինական պայմանագիր, գործատուն է դառնում պայմաններ թելադրողը, իսկ լրագրողն իր իրավունքը դատարական պաշտպանելու համար չի ունենում լուրջ փաստարկներ:

«Աշխատանքի հիմք է հանդիսանում կամ հրամանը կամ պայմանագիրը: Եթե դրանք չկան, անձը որևէ իրավունք չունի»,- ասում է Դավիթ Ասատրյանը:

Դատական վեճերի ժամանակ բարդ է ապացուցել, որ լրագրողն իրոք աշխատել է: Անգամ եթե ապացուցվում է աշխատելու փաստը (հրապարակումների, նամակագրության միջոցով), կա ավելի լուրջ խնդիր՝ աշխատավարձի չափը:

Դավիթ Ասատրյանն ասում է, որ նման դեպքերում օգտագործվում է կամ միջին աշխատավարձի մասին տվյալը կամ նմանատիպ աշխատանքի վարձատրության տվյալը, որը տրամադրում են գործընկեր լրագրողները:

Կան նաև սև ու սպիտակ, այսպես կոչված «ծրարային» աշխատավարձեր, երբ պայմանագրում նշված գումարը չի համապատասխանում իրականին:

Դավիթ Ասատրյանը հիշեցնում է լրագրողներին, որ փորձաշրջանը նույնպես պետք է լինի պայմանագրով, վճարմամբ ու հստակ չափանիշներով: Որպեսզի բացառվի գործատուի կամայական կամ խտրական վերաբերմունքը:

Միակ անվճար գործը, որը կարող է անել լրագրողը, պրակտիկան է ուսման ընթացքում: Բայց նույնիսկ այդ, նաև կամավորական աշխատանքի դեպքում, պայմանագիրը անհրաժեշտ է:

«Պահանջատեր աշխատողը ավելի հարգված է»,- վստահ է փաստաբանը:

Դարակում

Media.am-ի ամենաշատ այցելություն ունեցող էջերից մեկը Հայտարարություններն են։ Այն լրագրողների համար կրթական, վերապատրաստման, փոխանակման ծրագրերի մասին հայտարարությունների, լրագրողական մրցույթների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման տեղ է:

Լրագրողները կարող են մեր այս հարթակի օգնությամբ նոր աշխատանք գտնել կամ մասնագիտական աճ արձանագրել՝ ստացված հմտությունների օգնությամբ:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?