Դասընթաց վավերագրական ֆիլմեր արտադրող թիմերի համար

CAUCADOC-ը հրավիրում է վավերագրական ֆիլմեր արտադրող թիմերին (ռեժիսոր և պրոդյուսեր) մինչև 2014 թվականի մայիսի 20-ը դիմել նախագծի զարգացման (project development) վերաբերյալ ինտենսիվ դասնթացներին մասնակցության համար։

Մրցույթով ընտրված թիմերը կմասնակցեն վեց ամիս տեւողությամբ դասնթացի (երկու շաբաթ՝
գործնական պարապմունք, այնուհետեւ օնլայն խորհրդատվություն)։

Դասընթացի ժամանակ թիմերը տեղացի ու միջազգային փորձագետների աջակցությամբ կզարգացնեն ֆիլմերի իրենց մտահղացումները եւ կգրեն ծրագրերի առաջարկներ, ներառյալ արտադրությանռազմավարությունը։

Դասընթացի ավարտին թիմերը հնարավորություն կունենան Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի PitchDoc նիստի ընթացքում իրենց ծրագրերը ներկայացնել միջազգային ֆինանսավորողների եւ փառատոնների ներկայացուցիչների։

Ուշադրություն՝ 
CAUCADOC-ը չի ֆինանսավորում ֆիլմերի արտադրությունը։ Դիմելն անվճար է։ 

CAUCADOC-ի նախագծի զարգացման վերաբերյալ դասնթացները  տեղի կունենան՝

  • Դասնթաց 1՝ հուլիսի 14-18, 2014, Վրաստան
  • Դասնթաց 2՝ նոյեմբերի 30-դեկտեմբերի 8, 2014,  Վրաստան

Դիմումի ձևը և նախագծի մասին մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ:

CAUCADOC-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, SakDoc Georgia և People in Need Czech Republic հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող նախագիծ է, որի նպատակն է Հարավային Կովկասում վավերագրական կինոարտադրության խթանումը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *