Ընդունելություն Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ լրագրության բաժնում

2017թ.-ի մայիսի 5-ից հունիսի 1-ը սկսվում են 2017-2018 ուստարվա բուհերի ընդունելության հայտերի ընդունումը: Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ լրագրության բաժին կարելի է ընդունվել հետեւյալ 2 տարբերակով.

1. հանձնել անգլերեն (գրավոր), անգլերեն (բանավոր), հայոց լեզու (գրավոր) քննությունները եւ ընդունվել Թարգմանության եւ միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ, այնուհետեւ ընտրել լրագրություն մասնագիտացումը:

2. հանձնել ստեղծագործական աշխատանք (շարադրություն), հայոց լեզու (գրավոր) եւ բանավոր հաղորդակցման մշակույթ (հարցազրույց) քննությունները եւ միանգամից ընդունվել լրագրության բաժին:

 ԵՊԼՀ ուսանողները կուսումնասիրեն լրագրություն մասնագիտությունը՝ 2 օտար լեզվի (ուսանողի ընտրությամբ) խորացված ուսուցմամբ:

Ուսումնառության ընթացքում կարելի է ընտրել տարբեր մասնագիտացումներ՝

  • հեռուստալրագրություն
  • ռադիոլրագրություն
  • տպագիր մամուլ
  • առցանց մամուլ

Ինչպես նաեւ ուսանողը կարող է սովորել ՝

  • իրավական լրագրություն
  • քաղաքական լրագրություն
  • մշակութային լրագրություն
  • սպորտային լրագրություն
  • այլ ոլորտներ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *