Գրադարանում. Արթուր Պապյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Civicert նախաձեռնության համահիմնադիր Արթուր Պապյանը վտանգավոր է համարում ինտերնետի սահմանափակման ու վերահսկողության փորձը:

Վերջերս հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման նախագիծ ունի:

«Կարծում եմ՝ այս փաստաթուղթը ավելորդ բեռ է ստեղծելու և պետությանը տալու է չարաշահումների մեծ  հնարավորություն: Տալու է լծակներ, որոնց դերն այս պահին անհասկանալի է», – ասում է Արթուր Պապյանը:

Ըստ նրա՝ դա վտանգ է պրովայդերների, Հայաստանի միջազգային իմիջի և օգտատերերի համար, որոնց անձնական տվյալները, նամակագրությունը,  հասցեները կարող են հասանելի դառնալ ուժային կառույցներին՝ վերածվելով հետապնդման գործիքի: 

Օրինակ, օրենքով լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրին, մինչդեռ այս նախագծով՝ նրան կպարտադրեն բացահայտել աղբյուրը: 

Արթուր Պապյանի համար մտահոգիչ է այն փաստը, որ այս նախագիծը հանրայնացվել է պատահաբար, արտահոսքի տեսքով, և չեն եղել լուրջ քննարկումներ: Հանձնաժողովը արձագանքեց միայն հանրային աղմուկից հետո:

Նա չի բացառում, որ ինտերնետի ազատության սահմանափակումը կարող է կապված լինել քաղաքական զարգացումների հետ, մանավանդ, որ երկու տարի հետո մտնում ենք նոր ընտրական փուլ.

«Ի վերջո, մեր երկիրը տարիուկես առաջ փոխվեց նաև ինտերնետի ազատության շնորհիվ: Եվ հիմա ինչի՞ց եք վախենում: Որ նորի՞ց կփոխվի: Մենք, որպես քաղաքացիներ, դրանցից չենք վախենում»,- ասում է նա:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *