2019.01.23,

Նյուսրում

Արցախի Հանրայինը արբանյակային հեռարձակում ունի

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արցախի հանրային հեռուստատեսության հեռուստածրագիրը 2019-ի հունվարից հասանելի է արբանյակային հեռարձակմամբ։

Մինչև այս տարվա սկիզբը Արցախի հանրայինի հեռուստածրագիրը դիտելու հնարավորություն, բացի արցախաբնակներից, ունեին նաև Հայաստանի քաղաքացիների մի մասը՝ Յուքոմի բաժանորդները։ Հանրայինի լուրերն ու հաղորդումները հասանելի են նաև հեռուստատեսության կայքով, այն էլ ոչ ուղիղ հեռարձակմամբ։

Հանրայինի հեռուստածրագիրն արբանյակային կապով հեռարձակման պետական ծրագիրը Արցախի կառավարությունը հաստատել էր 2018թ․ հոկտեմբերի վերջին։

Հեռարձակումն իրականացնում է միջազգային արբանյակային կապի պրովայդեր «Intelsat» ընկերության հետ, որն  էլ համաձայնվել է Հանրայինի հեռուստածրագիրը արբանյակային կապով հեռարձակել Ղազախստանի հարավային սահմաններից մինչև Արևմտյան Եվրոպա ընդգրկող տարածքում։

Կառավարության որոշման համաձայն՝ արբանյակային ցանցի ներդրման ընդհանուր ծախսը կազմում է շուրջ 15 ԱՄՆ հազար դոլար, իսկ արբանյակային հեռարձակման վարձակալական վճարը մեկ տարվա համար կազմում է 52 800 ԱՄՆ դոլար։

Հեռուստատեսության գործադիր տնօրեն Մերի Դավթյանի խոսքով՝ իրենք այժմ նախապատրաստական փուլում են։

«Հիմա նոր՝ առանձին ցանց ենք կազմում արբանյակային հեռարձակման համար, աշխատում ենք եթերաժամը երկարացնելու ուղղությամբ»,- Media.am-ին ասաց Մերի Դավթյանը։

Նա պատմեց, որ նախատեսում են իրենց հաղորդումները թարգմանել ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Արցախի հանրային հեռուստատեսությունն ունի օրական 4-ժամյա եթեր։ Արբանյակային կապով հեռարձակվող հեռուստածրագիրը մինչեւ մարտ ամիսը նույնպես 4-ժամյա կլինի, իսկ դրանից հետո՝ 8-ժամյա հաղորդումները կկրկնվեն ողջ օրվա ընթացքում։  

Արբանյակային հեռարձակման համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն Արցախում են։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *