Գրադարանում. Արփինե Գրիգորյան

05.04.2018, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Ֆեյսբուքը պարբերաբար փոխում է իր ալգորիթմը՝ փորձելով սոցցանցի շփումը դարձնել անվտանգ ու հանդարտ: Վերջերս սոցցանցերի այս հսկան որոշեց կանխել ատելության խոսքի տարածումը:

Հիմա արգելափակվում են այն օգտատերերը, որոնք կիրառում են ազգության հողի վրա ատելություն պարունակող բառեր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արփինե Գրիգորյանի կարծիքով՝ Ֆեյսբուքի պատժիչ արգելափակումները միակողմանի են, քանի որ դա արվում է առանց նախապես զգուշացնելու ու առանց հին գրառումները խմբագրելու գործիքի:

Եթե արդեն ֆեյսբուքյան հաշիվը արգելափակվել է արհեստական բանականության կողմից, մնում է միայն դիմել Ֆեյսբուքին՝ փորձելով կրկին դառնալ ցանցի լիիրավ ու տեսանելի անդամ:

«Կարելի է արշավներ սկսել, բողոք-ուղերձներ ուղարկել Ֆեյսբուքին: Եվ, իհարկե, հետևել, որ գրառումներում չլինի հայհոյանք, հրահրում, ատելության խոսքի տարածում: Թեև, իհարկե, դա էլ չի երաշխավորում արգելափակումից»,- ասում է Արփինեն:

Գրադարանի դարակում

Ֆեյսբուքը փակ համակարգ է: Այն երբեք հարմար չի եղել տեղեկություններ որոնելու համար: Խնդիրը օգնում է լուծել stalkscan.com կայքը: Այն համակարգում է ու ցուցադրում Ֆեյսբուքի բովանդակությունը՝ առանց խախտելու այդ ցանցի կանոնները:

Լրագրողները stalkscan-ը կարող են օգտագործել զարգացող իրադարձությունների վերաբերյալ ականատեսների հրապարակած բովանդակությունը ստուգելու համար:

Սոցցանցերում անհատական ակտիվությունը հաճախ այնքան լավ է բնութագրում մարդուն ու ցույց տալիս նրա հետաքրքրություններն ու կապերը, որ լրագրողները կարող են փորձել պարզել, թե որքանով է իրենց ուշադրության առարկան վստահելի ու արժանահավատ:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?